«Միասնության թևեր» կուսակցությունը դիմում է ներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ Ազգային ժողով ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու համար, Armenia Today-ին հայտնել է կուսակցության պատգամավորի թեկնածու Լիպարիտ Դրմեյանը։
Նա տեղեկացրել է, որ դիմումն արդեն մուտքագրել են ԿԸՀ։ Հանձնաժողովն այն կքննարկի հունիսի 14-ին՝ վերահաշվարկներից հետո ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման օրը։ Նշենք, որ սա արդեն երկրորդ դիմումն է նույն պահանջով․ այսօր ավելի վաղ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստան» դաշիյնքը։
«Միասնության թևեր» կուսակցությունը, որը գլխավորում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, չէր հաղթարահեր ընտրությունների անցողիկ շեմը։
Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որին մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել է 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Շուրջ 50 ընտրատեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստանը»։ «Հայաստան» դաշինքը վերջնական արդյունքների հրապարակումից հետո կդիմի Սահմանադրական դատարան։ «Ուժեղ Հայաստանն» ավելի ուշ՝ հունիսի 12-ին, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, պահանջել նաև վերաքվեարկություն՝ 2 տեղամասերում։
Ընտրությունների վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։
Կարդացեք նաև՝




































