Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտնել է իր անդամներին այսօր բերման ենթարկելու և ձերբակալելու մասին։
Դաշինքից հավելել են, որ նրանց ձերբակալում կամ բերման են ենթարկում տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ որպես վկա հարցաքննվելու պատրվակով։
«Այս խայտառակ և հակաօրինական վարքագիծը ոչ միայն հանրությանը տեղեկատվական տեռորի ենթարկելու փորձ է, այլև ընտրական իրավունքի կոպտագույն խախտում։ Դիտորդական առաքելություններից և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում ենք արձանագրել այս փաստը»,- ասված է շտաբի հայտարարության մեջ։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրությունները, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։
Կարդացեք նաև՝
Ինչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում (լրացվում է)




































