Երևանի Փարպեցի փողոցում մայիսի 16-ի գիշերը տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների հետևանքով տուժածներ չկան, Armenia Today-ին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ հայտնում ենք, որ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- պարզաբանեցին ՆԳՆ-ից։ Այլ մանրամասներ ոստիկանությունը չհայտնեց։
Ավելի վաղ կրակոցների մասին հայտնել էր Shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ ժամը 01:50-ի սահմաններում տեղեկություններ էին ստացվել, որ Փարպեցի փողոցում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել էին կրակոցներ։
Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը
Հրշեջ-փրկարարները մարել են Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝...





































