Երևանում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
Մրցումային 4-րդ օրը շարժվող թիրախ խառը վազք մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել Գոհար Հարությունյանը՝ 370 միավորով։
Տղամարդկանց թիմը դարձել է թիմային պայքարի ոսկե մեդալակիր: Հայաստանի թիմում ընդգրկված են Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը:
Կանանց թիմը երկրորդն է։ Երիտասարդների անհատական պայքարում ոսկե մեդալ է նվաճել Լիլիթ Մկրտչյանը՝ 366 միավորով, իսկ երկրորդ տեղն զբաղեցրել է Յանա Հակոբյանը՝ հավաքելով 362 միավոր:
Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ էին նվաճել նաև մարտի 1-ին և 2-ին։

























