Արմավիրի մարզի Մերձավան գյուղի կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել, որն ավելի ուշ մարվել է, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհի մասին ահազանգն ստացվել է փետրվարի 22-ին՝ ժամը 17։54-ին։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս մեկը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին, մարվել՝ 19։25-ին։
Կահույքի արտադրամասում այրվել են փայտանյութ, փափուկ կահույքի արտադրության համար նախատեսված նյութեր և չորս հաստոց։






































