Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի բռնագանձում կկատարվի, հայտնել է Գլխավոր դատախազությունը։
Ըստ հրապարակման՝ նրանից կգույքագրվի 5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք և 2 տրանսպորտային միջոց:
Հուլիսի 19-ին Հակոբյանին 2 ամսով կալանավորել էին իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մեղադրանքով, որոնք, ըստ Քննչական կոմիտեի, նա հնչեցրել էր զանգվածային լրատվության միջոցով։ Հակոբյանի որդին՝ Սամվել Հակոբյանը, օգոստոսին հայտնել էր կալանքի տակ գտնվող հոր առողջական վիճակի վատթարացման մասին։






































