Հայաստանի տարածքում հունվարի 2-4-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 145 տրանսպորտային միջոց և 302 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հունվարի 2-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 4-ը՝ ժամը 08։00-ն, ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
Տրանսպորտային միջոցներն արգելափակումից դուրս են բերվել ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների հետ համագործակցելով։





































