«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն, առավելագույն պատիժը 2 տարվա ազատազրկում)։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևան-Մոսկվա 1869 չվերթի ուղևորներ՝ Երևանի բնակիչ 24-ամյա Էդգար Ա․-ի և ՌԴ քաղաքացի 32-ամյա Վահագն Թ․-ի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ վերջիններս փոխադարձ հարվածներ էին հասցրել միմյանց։






































