Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում, հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Փետրվարի 12-ին «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը լրագրողներին հայտնել են, որ քաղաքապետարանի աշխատակիցներ են հայտնվել ավտոբուսներում և ստիպում են ուղևորներին վճարել ուղեվարձը։
«Ստուգայցերն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը»,- մանրամասնել է Կոստանյանը։
Երևանցիները փետրվարի 1-ից բոյկոտում են հասարակական տրանսպորտի ուղեվարձի 100 դրամից 150 դրամ թանկացումը։
2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը, որն սկսել էր գործել 2025 թվականի հունվարի 1-ից։ Փետրվարի 11-ին Երևանի քաղաքապետարանն ընդլայնել էր տրանսպորտային արտոնություններից օգտվող քաղաքացիների շրջանակը։