ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել է, որ Վաշինգտոնը սառեցրել է ավելի քան 700 մլն դոլարի ակտիվներ, որոնք ուղղակիորեն կապված են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, որին ԱՄՆ-ն մեղադրում է թմրավաճառության մեջ, հայտնում է Euronews-ը։
Թրամփի վարչակազմը կրկնապատկել է պարգևավճարը այն տեղեկատվության համար, որը կօժանդակի Վենեսուելայի նախագահի ձերբակալությանը։
Նախկինում այն կազմում էր 25 մլն դոլար, այժմ՝ 50 մլն։
ԱՄՆ իշխանությունները Մադուրոյին համարում են աշխարհի ամենախոշոր թմրավաճառներից մեկը և մեղադրում կարտելների հետ համագործակցության մեջ՝ ԱՄՆ շուկան ֆենտանիլով հարստացված կոկաինով ողողելու նպատակով։
«Նախագահ Թրամփի ղեկավարությամբ Մադուրոն չի խուսափի արդարադատությունից և պատասխան կտա իր նողկալի հանցագործությունների համար»,- հայտարարել է Բոնդին:
Բոնդիի խոսքով՝ սառեցված ակտիվների թվում երկու մասնավոր ինքնաթիռ և մոտ 7 տոննա կոկաին է: Այս ամենը, նրա փոխանցմամբ, կապված է Մադուրոյի հետ։
Նարկոտեռորիզմի և կոկաինի՝ ԱՄՆ ներմուծման դավադրության մեղադրանքները Մադուրոյին առաջադրվել էին 2020 թվականին։