ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են մոլեգնում, հայտնում է 93.RU։ Բնական աղետները սպառնում են ափամերձ շրջաններում բնակվող մարդկանց։
Նշվում է, որ գետերը հեղեղել են բնակավայրեր, ճանապարհները կաթվածահար են լինում ջրից։
Տուապսեի շրջանի Ագոյ հանգստավայրային գյուղում պտտահողմն ափ է բարձրացել և վնասել լողափի ենթակառուցվածքները։
Շրջանում հանգստացող երեխաներին տարհանում են վատ եղանակի պատճառով, ասել է Կուբանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը:
Լերմոնտովոյում ևս տեղացած ուժեղ անձրևների պատճառով գետերի ջրի մակարդակը բարձրացել է, ինչն առաջացրել է սելավներ, ճյուղերով և հողով ջրի հոսանքները քշել են կամուրջը: Հարյուրավոր մարդիկ մնացել են առանց շրջափակման մեջ, նրանց տարհանում են։
Նշվում է, որ ծովի ափին և գետերի մոտ գտնվելը կյանքի համար վտանգավոր է։ Սպասվում են անձրևներ՝ ամպրոպների, կարկուտի և վայրկյանում 20-25 մետր արագությամբ ուժեղ քամու հետ միասին, հայտնել են երկրամասի փրկարար ծառայությունից։