Ռուսաստանի Բրյանսկի և Կուրսկի շրջաններում երկու կամուրջ է փլուզվել, կան զոհեր, հայտնում է РБК-ն:
Հունիսի 1-ի գիշերը Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել, որի բեկորներն ընկել են կամրջի տակով անցնող Կլիմով-Մոսկվա ուղևորատար գնացքի վրա, ինչի հետևանքով վագոնները դուրս են եկել ռելսերից։ Պարբերականի տվյալներով՝ գնացքում գտնվող 388 ուղևորից 7-ը զոհվել է, վիրավորվել՝ 71-ը։
Կուրսկի շրջանում հունիսի 1-ի գիշերը փլուզվել է երկաթուղային կամուրջ, վթարի հետևանքով տուժել է մեկ բեռնատարի մեքենավար, վիրավորվել են նրա երկու օգնականները:
«Ինտերֆաքսը», վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեին, հայտնել է, որ կամուրջները փլուզվել են պայթեցումների հետևանքով: Բրյանսկի և Կուրսկի մարզերում կամուրջների փլուզման փաստերով հարուցվել են քրեական գործեր: Բրյանսկի մարզում հունիսի 2-ին, 3-ին և 4-ին սգո օրեր են հայտարարվել։