Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Զատկի կապակցությամբ Ուկրաինայի հակամարտության զինադադարի մասին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը դադարեցնում է բոլոր ռազմական գործողություններն ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն: Պուտինի խոսքով՝ ռուսական կողմը ենթադրում է, որ Ուկրաինան կհետևի իր օրինակին:
Նա նաև հայտարարել է, որ ռուսական զորքերը «պետք է պատրաստ լինեն հետ մղել հրադադարի հնարավոր խախտումները և թշնամու կողմից սադրանքները, նրա ցանկացած ագրեսիվ գործողություն»։
Բացի դրանից, Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում իրականացրին։ Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, փոխանակման շրջանակներում վերադարձվել է 246 ռուս զինծառայող, իսկ փոխարենը փոխանցվել է ուկրաինական զինված ուժերի 246 ռազմագերի։