Իսրայելի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Ալ Քունեյտրա նահանգում գտնվող Հադեր քաղաքի արվարձաններին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Al Ekhbariya հեռուստաալիքն իր Telegram ալիքում, փոխանցում է TACC-ը։
Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել կամ զոհվել, ասված է պարբերականի հրապարակման մեջ: