Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն ընդունել է այդ երկրում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանին:
Այս մասին Իսրայելի նախագահը գրել է Twitter-ում:
Իսրայելի նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի դեսպանին իր գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունները։
Նշենք, որ Արման Հակոբյանը Իսրայելում Հայաստանի դեսպան էր նշանակվել անցյալ տարվա դեկտեմբերին։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին Հայաստանը հետ էր կանչել Իսրայելում իր դեսպանին։