ԱՄՆ-ն առաջարկել է Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱՏԷՍ) գագաթնաժողովն անցկացնել իր տարածքում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ինչպես նշում է աղբյուրը, Մալայզիան դեմ է արտահայտվել նման առաջարկին` այն համարելով ոչ այնքան լավ գաղափար:
Նման քննարկում սկսվել է այն բանից հետո, երբ Չիլին հրաժարվել է այն անցկացնել իր տարածքում` կապված երկրում ծայր առած լայնամասշտաբ բողոքի ակցիաների հետ:
Գագաթնաժողովը պետք է տեղի ունենար 2019թ. նոյեմբերին Չիլիում: Հաջորդ գագաթնաժողովը նախատեսված է 2020թ. վերջին. այն կանցկացվի Մալայզիայում:
Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարաններն ԱՄՆ ճնշման ներքո հրաժարվում են ռուսական նավթից
Հնդկաստանի խոշորագույն պետական նավթավերամշակման գործարանները ժամանակավորապես դադարեցրել են ռուսական նավթի գնումները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արդյունաբերական աղբյուրներին: Ընկերությունների թվում...