Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Քննարկվել է Մերձավոր Արևելքում և Իրանում տիրող իրավիճակը։ Պուտինը ներկայացրել է հիմնարար մոտեցումներ՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար քաղաքական և դիվանագիտական ջանքերի ակտիվացման օգտին»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռուսական կողմը վերահաստատել է համապատասխան միջնորդական ջանքերը շարունակելու և բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ կառուցողական երկխոսության առաջմղմանը նպաստելու իր պատրաստակամությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ցուցարարների և իշխանությունների միջև բախումների ժամանակ Իրանում սպանություններն ու բռնությունը դադարել են՝ չնայած Իրանի դեմ կոշտ միջոցների կիրառման հնարավորության բազմիցս բարձրաձայնմանը:




































