Արարատի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ըստ Օհանջանյանի՝ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։