ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է միանալ մայիսի 15-ին Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայանալիք բանակցություններին, հայտնում է The Telegraph-ը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «մտածում է» Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատար կատարած այցերից հետո Ստամբուլ ուղևորվելու մասին։
«Չգիտեմ, թե որտեղ կլինեմ հինգշաբթի օրը: Ես այնքան շատ հանդիպումներ ունեմ, բայց մտածում էի իրականում այնտեղ թռչելու մասին»,- ասել է նա:
Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022 թվականին ընդհատված ուղիղ բանակցությունները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։