Ռուս պրոդյուսերներն առաջարկում են գեղարվեստական ֆիլմ նկարահանել Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած Airbus A321 ինքնաթիռի անձնակազմի մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Անձնակազմը» ֆիլմի ռեժիսոր Լեոնիդ Վերեշագինը նշել է, որ Airbus A321 ինքնաթիռի անձնակազմի արածն անգնահատելի է։
«Լավ մարդկանց պետք է աջակցել, նրանք արժանի են ֆիլմի հերոս դառնալու: Տա Աստված, որ կինեմատոգրաֆիստները նրանց մասին ֆիլմ նկարահանեն»,- ասել է պրոդյուսեր Լեոնիդ Վերեշագինը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Մերձմոսկովյան շրջանի Ժուկովսկի օդանավակայանում կոշտ վայրէջք է կատարել «Ուրալյան ավիաուղիներին» պատկանող A-321 ուղևորատար ինքնաթիռը։
Օդ բարձրանալուց մի քանի րոպե անց ինքնաթիռը բախվել է թռչունների երամի, որոնք հայտնվել են ինքնաթիռի շարժիչում։ Դա հանգեցրել է ինքնաթիռի շարժիչի խափանումների։ Օդանավը կոշտ վայրէջք է կատարել
Ռամենսկոե քաղաքի եգիպտացորենի դաշտում: Օդանավում եղել են 226 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի օդաչուներին, իսկ անձնակազմի մնացած անդամներին պարգևատրել է Արիության շքանշաններով:
Իրանում ավարտվել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունն ավարտվել է նրա հայրենի Մաշհադ քաղաքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նրա մարմինն ամփոփվել...



































