Հունիսի 8-ից օգոստոսի 15-ը ՀՀ զինված ուժերում կանցկացվի ամառային զորակոչ՝ պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայության համար։ Որոշումն ընդունել է կառավարությունը հունիսի 4-ի նիստում։
Նախագծի համաձայն՝ ամառային զորակոչի շրջանակում ծառայության կզորակոչվեն նաև այն կանայք, որոնք մինչև 2026 թվականի մարտի 1-ը կամավոր հիմունքներով դիմում են ներկայացրել պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար։
Փաստաթղթի համաձայն՝ հունիսի 29-ից օգոստոսի 15-ը զորակոչի շրջանակում Հայաստանի զինված ուժերի համալրումը կիրականացվի պարտադիր կամ այլընտրանքային ծառայության ենթակա քաղաքացիներով։ Նույն ժամանակահատվածում՝ հունիսի 24-ից օգոստոսի 15-ը, նախատեսվում է նաև զինծառայողների զորացրում, որոնք սահմանված ժամկետում ավարտել են իրենց ծառայությունը։






































