Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը վստահ հաղթանակ է տարել «Ռոլան Գարոսի» առաջին շրջանի խաղում, հայտնում է Championat.com-ը։
Նա 6:4, 6:4, 6:4 հաշվով հաղթել է 80-րդ ռակետ ավստրալացի Ալեքսանդար Վուչիչին։ Նրանց հանդիպումը տևել է 2 ժամ, 12 րոպե։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Սեբաստիան Օֆներ (Ավստրիա) – Յան-Լենարդ Շտրուֆ (Գերմանիա) հանդիպման հաղթողը:
Ապրիլի 18-ին Խաչանովը Բարսելոնայում (Իսպանիա) կայացած ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթել էր իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային, որն զբաղեցնում է համաշխարհային դասակարգման աղյուսակի 30-րդ հորիզոնականը։
Փետրվարին հայազգի թենիսիստը 2024 թվականի ԱՄՆ բաց առաջնությունից հետո ATP շրջագայության հաղթանակների տոկոսով ընդգրկվել էր աշխարհի լավագույն 10 թենիսիստների շարքում։