«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ռուսական ակումբի հետ հետ չի մեկնի Սամարա՝ մասնակցելու «Ակրոնի» հետ խաղին, հայտնել է Chempionat-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պատճառը, ըստ աղբյուրի, ֆուտբոլիստի՝ մայիսի 19-ի հարցազրույցն է, որտեղ նա դժգոհել է թիմում իր դիրքից՝ ասելով, որ իրեն «վերջին խայտառակություն» է զգում։
Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» ղեկավարությանը խնդրել է առաջիկա ամռանը իրեն բաց թողնել ակումբից, հավելել է կայքը։
Մայիսի 23-ին՝ ավելի ուշ, Metaratings-ը գրել է, որ «Սպարտակին» առաջարկել են ֆուտբոլիստի թեկնածությունը։