Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիզը, Գևորգ Ղազարյանը, ինչպես նաև այլ անվանի ֆուտբոլիստներ մասնակցել են ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական Բ կարգի դասընթացներին, տեղեկացնում է ՀՖՖ լրատվության բաժինը։
Ֆեդերացիան հայտնում է, որ քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցները ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում ստացել են իրենց դիպլոմները և արտոնագրերը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Մելիքբեկյանը վերընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Պաշտոնին հավակնում էր նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։ Ձայները բաշխվել էին 20։3 հարաբերակցությամբ՝ հօգուտ Մելիքբեկյանի։
Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ
Ազատ ոճային ըմբիշ Եղիշե Մոսեսյանը (71 կգ) մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ,...