ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարել է «Ստեղծենք միասին» նախագծի մեկնարկի մասին, որն արդեն իսկ «Հաջողակից մինչև սկսնակ» ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծի 3-րդ փուլն է, հաղորդել է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Բարեգործական ընթրիքը, որին կարող են մասնակցել բոլոր հաջողակ և կայացած ընտանիքները, ովքեր կգնեն տոմս, տեղի կունենա մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ին, «Հայրիկ» ռեստորանում։
Մեկ անձի մասնակցության տոմսն արժե 1 միլիոն դրամ, երկու անձի համար՝ 1,5 միլիոն դրամ, երեք անձի համար՝ 2,5 միլիոն դրամ, չորս անձի համար՝ 3,5 միլիոն դրամ։
Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի ծրագրի միջոցով ընտրված նորաստեղծ ընտանիքներին, որոնք կհաղթահարեն բոլոր որակավորման փուլերը և, ի վերջո, կստեղծեն կամ կզարգացնեն իրենց սեփական բիզնեսը։
Վարչապետի տիկնոջ մասնակցությամբ առաջին բարեգործական ընթրիքը, որը նվիրված էր Հայաստանի մարզերում կին գործարարներին աջակցելուն, տեղի էր ունեցել «Արմաս» գինու գործարանում՝ 2024 թվականի ապրիլի 14-ին, իսկ երկրորդ ընթրիքը՝ 62 «հաջողակ գործարարների» մասնակցությամբ՝ 2024-ի նոյեմբերին։