Փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը կանխատեսվում է 3-5, երեկոյան՝ 0-2 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-ից -4 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից -4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 2-4 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -2-ից -5 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է -2-ից +1 աստիճան։
Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից +2, հովտային շրջաններում՝ 0-3 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից -6 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան տաքություն։ Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան, հովտային շրջաններում՝ 3-6 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է -6-ից -9 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -3-ից -6 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 2-5 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է -2-ից -5, նախալեռնային շրջաններում՝ -2-ից +2, հովտային շրջաններում 2-5 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է -1-ից +2 աստիճան տաքություն: