• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2025 19:38
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Արցախի ԱԳՆ-ն նշել է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանները

Արցախ, Տարածաշրջան,
28 Մարտ 2023 13:20
ShareShareShare
Արցախի ԱԳՆ-ն նշել է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանները
telegram

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը, նախորդ հանդիպումների անցկացման արդեն իսկ ձևավորված պրակտիկայի համաձայն, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեության ապահովման և կողմերի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման, մասնավորապես, Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի սկզբին Բաքվում հանդիպում անցկացնելու առաջարկը։

«Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վերաբացման և շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար, ենթակառուցվածքային և այլ հրատապ խնդիրների լուծումը։ Արցախի իշխանությունները բաց են նաև այլ հարցերի քննարկման համար, որն ուղղված կլինի ոչ թե ադրբեջանական կողմի պատրաստի լուծումների պարտադրմանը, այլ իրավիճակի կայունացման և լարվածության հետագա սրումը կանխելու ուղղությամբ փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը»,- ասված է հայտարարությունում։

Միևնույն ժամանակ, Արցախի ԱԳՆ-ն ընդգծում է, որ հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը։

«Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ երեք օր առաջ՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, հատել են շփման գիծը և առաջխաղացում կատարել դեպի Արցախի Հանրապետության տարածքի խորքը՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ։ Ավելին, մարտի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերը ևս մեկ անգամ փորձել են վերահսկողության տակ առնել նշված ճանապարհը, որը Շուշիի շրջանի համայնքների և հանրապետության այլ բնակավայրերի միջև արտակարգ կապի միակ հնարավորությունն է շրջափակման պայմաններում╗,- նշված է հայտարարությունում։

Հայտարարությունում նշվում է նաև, որ Արցախի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ երկխոսության և առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման օգտին։

«Մենք երբեք չենք հրաժարվել ադրբեջանական կողմի հետ շփումներից, որի ապացույցն են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև անցկացված հանդիպումներն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ: Կրկին ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի շրջափակման շարունակումը և Արցախում հումանիտար ճգնաժամի սաստկացումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում երկխոսության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը»,- հայտնում է գերատեսչությունը։

Արցախի ԱԳՆ-ն համոզմունք է հայտնել, որ միայն Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը, ինչպես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ փետրվարի 22-ի վճռի համաձայն, կարող է վկայել առանց հարկադրանքի և ուժի կիրառման, երկխոսության և բանակցությունների միջոցով, խնդիրները լուծելու Ադրբեջանի պատրաստակամության և շահագրգռվածության մասին։

«Եվս մեկ անգամ շեշտում ենք տեխնիկական և հումանիտար հարցերի լուծման շուրջ երկխոսության քաղաքականացման անթույլատրելիությունը և ընդգծում, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում»,- ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանն առաջարկում է երրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում Արցախի ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների նախորդ հանդիպումը ռուս խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ տեղի էր ունեցել փետրվարի 24-ին։ Կողմերը հանդիպել էին նաև մեկ շաբաթ անց՝ մարտի 1-ին։ Հանդիպմանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, քննարկվել էր «Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների վերաինտեգրումն Ադրբեջանի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան»։ Ինչպես «Արցախպրես»-ին հայտնել էր Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը, բացի Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը վերականգնելու, էլեկտրաէներգիայի և գազամատակարարման վերականգնման, ինչպես նաև Կաշենի հանքավայրի շահագործման մտահոգություններից զատ «օրակարգում այլ հարցեր չեն եղել»։

telegram
Tags: ԱԳՆԱդրբեջանԱրցախՀանդիպում

Առնչվող Նորություններ

Ալիևը Հայաստանի հետ բարեկամությունն «անիրատեսական» է համարել

Ալիևը խոսել է Սյունիքով անցնող ճանապարհի մասին և ՀՀ-ին սպառնացել տրասնպորտային ու քաղաքական եկուսացմամբ

19 Հուլիս 2025 18:37

Օկուպացված Արցախում ընթացող մեդիա ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է ՀՀ Սյունիքի մարզի տարածքով անցնող ճանապարհի («Զանգեզուրի միջանցք»)...

ՌԴ-ում կլուծարվի Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը

ՌԴ-ում կլուծարվի Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը

19 Հուլիս 2025 17:22

Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը, ամենայն հավանականությամբ, կլուծարվի, «Газета.Ru»-ին հայտնել է կազմակերպության նախկին ղեկավար Էլշան Իբրահիմովը։ Նրա խոսքով՝ ներկա պայմաններում սփյուռքի գործունեությամբ...

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 21 զոհ կա

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 21 զոհ կա

19 Հուլիս 2025 16:20

Իրանի հարավային Ֆարս նահանգում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 21 զոհ կա, հայտնում է РИА Новости-ն։ Նահանգի...

Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային քարտեզի փոփոխություններին դեմ լինելու մասին․ Mehr

Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային քարտեզի փոփոխություններին դեմ լինելու մասին․ Mehr

19 Հուլիս 2025 14:30

Թեհրանի քաղաքականությունը մնում է անփոփոխ և ուղղված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի ցանկացած փոփոխությանը հակազդելուն, Mehr-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի Ազգային...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2025 07:41

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 19-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

Անժամկետ նստացույց ենք հայտարարում. Արցախի պետնախարար

Քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը

18 Հուլիս 2025 22:36

ՀՀ Քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը, հայտնում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։ Շեշտվում է, որ ՔԿ-ն...

Ավելին
  • Լուրեր
Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից

Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից

19 Հուլիս 2025 19:37
Դատավորը Թրամփին 10․000 դոլարով տուգանել է՝ դատարանի պաշտոնյայի հասցեին ոչ պատշաճ մեկնաբանության համար

Թրամփն սպառնացել է ոչնչացնել Իրանի նոր միջուկային օբյեկտները

19 Հուլիս 2025 19:18
Ալիևը Հայաստանի հետ բարեկամությունն «անիրատեսական» է համարել

Ալիևը խոսել է Սյունիքով անցնող ճանապարհի մասին և ՀՀ-ին սպառնացել տրասնպորտային ու քաղաքական եկուսացմամբ

19 Հուլիս 2025 18:37
ՌԴ-ում կլուծարվի Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը

ՌԴ-ում կլուծարվի Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը

19 Հուլիս 2025 17:22
Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

19 Հուլիս 2025 16:55
Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 21 զոհ կա

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 21 զոհ կա

19 Հուլիս 2025 16:20
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում. Fitch

Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարը

19 Հուլիս 2025 15:52
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի․ ՆԳՆ ոստիկանություն

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի․ ՆԳՆ ոստիկանություն

19 Հուլիս 2025 14:57
Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային քարտեզի փոփոխություններին դեմ լինելու մասին․ Mehr

Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային քարտեզի փոփոխություններին դեմ լինելու մասին․ Mehr

19 Հուլիս 2025 14:30
Աբովյանի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել են բնակիչներ․ ՀՀ ՆԳՆ

Աբովյանի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել են բնակիչներ․ ՀՀ ՆԳՆ

19 Հուլիս 2025 14:11
Սամվել Կարապետյանի կուսակցությունը քաղաքական բոլոր գործընթացներում կդառնա ՔՊ մրցակիցը. պաշտպանության խորհուրդ

Սամվել Կարապետյանի կուսակցությունը քաղաքական բոլոր գործընթացներում կդառնա ՔՊ մրցակիցը. պաշտպանության խորհուրդ

19 Հուլիս 2025 13:53
Լևոն Արոնյանը շարունակում է հաղթական շարքը. նա եզրափակչում է

Լևոն Արոնյանը շարունակում է հաղթական շարքը. նա եզրափակչում է

19 Հուլիս 2025 13:22
Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՆԳՆ

Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՆԳՆ

19 Հուլիս 2025 13:00
Կարեն Շահնազարովը ներառվել է ԵՄ-ի նոր պատժամիջոցների ցանկում

Կարեն Շահնազարովը ներառվել է ԵՄ-ի նոր պատժամիջոցների ցանկում

19 Հուլիս 2025 12:14
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է

19 Հուլիս 2025 11:56
Սամվել Բաբայանը կարող է ներգրավվել Պաշտպանության նախկին փոխնախարարի սպանության գործում․ ԶԼՄ

Սամվել Բաբայանը կարող է ներգրավվել Պաշտպանության նախկին փոխնախարարի սպանության գործում․ ԶԼՄ

19 Հուլիս 2025 11:29
ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

Իշխանությունները քննարկել են ՀԷՑ-ի՝ շուրջ 7000 աշխատակիցների նկատմամբ վերահսկողություն սահմանելու հարցը․ ԶԼՄ

19 Հուլիս 2025 10:37
Մի քանի մեքենա անցել է, բայց խնդիրը լուծված չէ․ նախարարը՝ կոնյակ արտահանողների մասին

Պապոյանը վրացի մաքսավորների կաշառք վերցնելու հարցով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ԶԼՄ

19 Հուլիս 2025 10:06
Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 19-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

19 Հուլիս 2025 09:42
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2025 07:41
Սի Ծինպինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետ. ԶԼՄ

Սի Ծինպինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետ. ԶԼՄ

19 Հուլիս 2025 00:00
Երևանի սննդի կետերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ ԶԼՄ

Երևանի սննդի կետերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ ԶԼՄ

18 Հուլիս 2025 23:28
«Վեհարանն ազատելու իրավունք չունի», «ճիշտ է»․ հարցում՝ կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի հայտարարության մասին

«Վեհարանն ազատելու իրավունք չունի», «ճիշտ է»․ հարցում՝ կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի հայտարարության մասին

18 Հուլիս 2025 22:57
Անժամկետ նստացույց ենք հայտարարում. Արցախի պետնախարար

Քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը

18 Հուլիս 2025 22:36
Իրանի դեսպանը մեկնաբանել է Սյունիքով ճանապարհն ԱՄՆ-ին արտապատվիրակելու հնարավորությունը

Իրանի դեսպանը մեկնաբանել է Սյունիքով ճանապարհն ԱՄՆ-ին արտապատվիրակելու հնարավորությունը

18 Հուլիս 2025 21:40
ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Խորխոռունու սպանության գործով մեղադրվողների մասին

ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Խորխոռունու սպանության գործով մեղադրվողների մասին

18 Հուլիս 2025 21:05
Հիշողության հավերժ խորհրդանիշ․ Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի հուշարձանը

Հիշողության հավերժ խորհրդանիշ․ Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի հուշարձանը

18 Հուլիս 2025 20:32
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

18 Հուլիս 2025 20:10
Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից
Հասարակություն

Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից

19 Հուլիս 2025 19:37

Հուլիսի 13-18-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական...

ԿարդալDetails
Դատավորը Թրամփին 10․000 դոլարով տուգանել է՝ դատարանի պաշտոնյայի հասցեին ոչ պատշաճ մեկնաբանության համար
Աշխարհում

Թրամփն սպառնացել է ոչնչացնել Իրանի նոր միջուկային օբյեկտները

19 Հուլիս 2025 19:18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի տարածքում նոր միջուկային օբյեկտներ կառուցելու դեպքում, դրանք կոչնչացվեն, գրել է նա Truth...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ