• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2025 13:53
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Արդեն հիմնական սննդամթերքի, ապրանքների պակաս կա. Ռուբեն Վարդանյան

Արցախ,
07 Հունվար 2023 16:39
ShareShareShare
Համառ աշխատանքներով շարունակելու ենք մեր պայքարը. Ռուբեն Վարդանյան
telegram

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել միջազգային լրատվամիջոցներին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից։

Շվեդական ազգային ռադիոյին տված հարցազրույցում պատասխանելով ադրբեջանական կողմից ներկայացվող՝ միջանցքի փակման բնապահպանական պատճառների և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանը նկատել է, որ Ադրբեջանի պնդումները ոչ մեկի համար արժանահավատ չեն հնչում, քանի որ ողջ աշխարհին է հայտնի, որ ավտորիտար երկրում ոչինչ «բնապահպանների պատասխանատվությամբ» տեղի չի ունենում: «Կարո՞ղ եք հիշել վերջին 10 տարում քանի էկոլոգիական բողոքի ցույց է տեղի ունեցել Ադրբեջանում,-հարցադրում է արել նա: -Մենք Արցախում մեխանիզիմներ չունենք, որպեսզի ճնշում գործադրենք մի երկրի վրա, որն ստորագրել է միջանցքից ազատ օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ, իսկ այսօր այն խախտում է: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը մեզ համար մարդասիրական օդային միջանցքի հնարավորություն ապահովի, որպեսզի կարողանանք սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ բերել։ Սակայն Ադրբեջանը սա ևս թույլ չի տալիս։ Ուստի մենք սա ընկալում ենք որպես պետական քաղաքականություն, պետական դիրքորոշում, որը շատ հստակ ցույց է տալիս, որ նրանք ցանկանում են մեզ բոլորիս դուրս հանել այստեղից և էթնիկ զտում իրականացնել՝ Արցախն առանց հայերի ստանալու համար»։

Բրիտանական Byline Times պարբերականին տված հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Արցախում շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը. «Քսանչորս օր մենք այս շրջափակման մեջ ենք: Արդեն հիմնական սննդամթերքի, ապրանքների պակաս կա»։

Պետնախարարը պարբերականին ասել է, որ ինքը նույնպես այն արցախցիների շարքում է, որոնք այս Սուրբ Ծնունդին ընտանիքից բաժանված են. «Կյանքումս առաջին անգամ Սուրբ Ծնունդին ընտանիքիցս անջատ եմ։ Ըստ էության, մենք Ադրբեջանի պատանդն ենք, քանի դեռ փակ է ճանապարհը»:

Ներկայացնելով Արցախի պետնախարարի կոչը միջազգային հանրությանը՝ շրջափակումը շարունակելու դեպքում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, հոդվածագիրը նկատում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «Արևմուտքին նետել է Ադրբեջանի «գիրկը»՝ էներգետիկ անվտանգության հուսահատ որոնումներից մղված»: «Շրջափակելով Լաչինի միջանցքը՝ Ալիևը ևս մեկ անգամ ազդարարում է, որ ձգտում է ամբողջական վերահսկողության մի տարածքի նկատմամբ, որը հայերը համարում են իրենց ժառանգության, կրոնի, մշակույթի և պատմական ինքնության մաս»,-եզրակացնում է հեղինակը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:

Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված  միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

telegram
Tags: Արցախի ԿառավարությունՌուբեն Վարդանյան

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2025 07:37

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 20-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

Արցախի էջը չի կարելի փակված համարել․ Սամվել Շահրամանյան

Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ զինված ուժերի վերաբերյալ

19 Հուլիս 2025 21:19

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից Ադրբեջանի ղեկավարությանը փոխանցված ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2025 07:41

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 19-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

Անժամկետ նստացույց ենք հայտարարում. Արցախի պետնախարար

Քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը

18 Հուլիս 2025 22:36

ՀՀ Քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը, հայտնում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։ Շեշտվում է, որ ՔԿ-ն...

Իռլանդիայի խորհրդարանն առաջարկել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իռլանդիայի խորհրդարանն առաջարկել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

18 Հուլիս 2025 14:04

Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջկուսակցական առաջարկ, հայտնել է «Հանուն արդարության և ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան»...

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 18-ին

18 Հուլիս 2025 07:43

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 18-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

Ավելին
  • Լուրեր
Սաբոտաժի մեղադրանքն առանց ապացույցի՝ անբարոյականություն է. Ղազինյանը՝ Պետրոսյանի խոսքերի մասին

Սաբոտաժի մեղադրանքն առանց ապացույցի՝ անբարոյականություն է. Ղազինյանը՝ Պետրոսյանի խոսքերի մասին

21 Հուլիս 2025 13:05
«Ռիբոկ» սպորտային ակումբում կատարվում են քննչական գործողություններ

«Ռիբոկ» սպորտային ակումբում կատարվում են քննչական գործողություններ

21 Հուլիս 2025 12:59
Աուդիտ, թոփ մենեջերների ազատումներ են սպասվում․ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

Աուդիտ, թոփ մենեջերների ազատումներ են սպասվում․ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

21 Հուլիս 2025 12:24
«Արդարությունն ու արդարադատությունը շուտով կվերականգնվեն»․ Սամվել Կարապետյանի ուղերձը

«Կայուն խաղաղություն Բաքվի հետ» ու «հաղորդակցությունների բացում՝ օգուտով և առանց զոհերի». Սամվել Կարապետյանի տեսլականը

21 Հուլիս 2025 11:37
Մոսկվայում և Մոսկվայի մարզում հորդառատ անձրևներ են

Մոսկվայում և Մոսկվայի մարզում հորդառատ անձրևներ են

21 Հուլիս 2025 11:22
Հակասահմանադրական է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Հակասահմանադրական է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը՝ Փաշինյանի հայտարարության մասին

21 Հուլիս 2025 10:45
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի բանակցություններն ավարտվել են առանց առաջընթացի. ԶԼՄ

Գազայում առնվազն 85 մարդ է զոհվել սննդի սպասման կետում

21 Հուլիս 2025 10:39
Ուղիղ․ Ռոմանոս Պետրոսյանը ժամանակավոր կառավարչի կարգավիճակով ՀԷՑ-ում է

Ուղիղ․ Ռոմանոս Պետրոսյանը ժամանակավոր կառավարչի կարգավիճակով ՀԷՑ-ում է

21 Հուլիս 2025 10:38
Իրանը և Ռուսաստանը եռօրյա ծովային զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

Իրանը և Ռուսաստանը եռօրյա ծովային զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

21 Հուլիս 2025 10:10
Իրանը համաձայնել է բանակցել Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ

Իրանը համաձայնել է բանակցել Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ

21 Հուլիս 2025 09:54
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2025 09:49
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2025 09:37
Ուղիղ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը

Ուղիղ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը

21 Հուլիս 2025 09:21
Լևոն Արոնյանը՝ Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող

Լևոն Արոնյանը՝ Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող

21 Հուլիս 2025 09:00
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 28-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2025 07:30
Ջազմեն Լևոն Մալխասյանը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքին

Ջազմեն Լևոն Մալխասյանը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքին

21 Հուլիս 2025 00:29
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքի գումարած նիստի մասին

Գեղարքունիքի մարզում 2,4 մագնիտուդով երկրաշարժ տեղի է ունեցել

21 Հուլիս 2025 00:17
ՖԻԴԵ-ն Աղասի Ինանցին պարգևատրել է հատուկ հուշամեդալով

ՖԻԴԵ-ն Աղասի Ինանցին պարգևատրել է հատուկ հուշամեդալով

20 Հուլիս 2025 23:47
Որպես իրավաբան կասեմ՝ վեհարանը պետք է փակ լինի իրավապահների համար․ Վարդևանյան

Գործադիր իշխանության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է եկեղեցու և վեհափառի նկատմամբ ոտնձգության ցանկության մասին․ Արամ Վարդևանյան

20 Հուլիս 2025 23:28
Արփինե Սարգսյանն Աշտարակ քաղաքի նոր ոստիկանապետ է նշանակել

Արփինե Սարգսյանն Աշտարակ քաղաքի նոր ոստիկանապետ է նշանակել

20 Հուլիս 2025 22:47
Նիկոլ Փաշինյանը հայտնել է COP17 համաժողովի անցկացման ժամկետները

Նիկոլ Փաշինյանը հայտնել է COP17 համաժողովի անցկացման ժամկետները

20 Հուլիս 2025 22:10
Փորձագետներն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են վերսկսել միջուկային բանակցությունները․ ԶԼՄ

20 Հուլիս 2025 21:28
Փաշինյանը ջանում է իրավական տրամաբանություն հաղորդել արդեն արված ու ծրագրվելիք ապօրինություններին․ Իգնատյան

«Այլընտրանք չի թողնում». Հայկ Իգնատյանը Փաշինյանի կողմից հնարավոր հարձակման դեպքում կոչ է արել պաշտպանել Վեհարանը և կաթողիկոսին

20 Հուլիս 2025 20:39
«Վաճառեք՝ ինչ ուզում եք, բայց ոչ ազգային արժեքը»․ Գալուստ Գյուլբենկյանի կյանքի 7 կանոնները՝ բարերարի հիշատակի 70-ամյակին

«Վաճառեք՝ ինչ ուզում եք, բայց ոչ ազգային արժեքը»․ Գալուստ Գյուլբենկյանի կյանքի 7 կանոնները՝ բարերարի հիշատակի 70-ամյակին

20 Հուլիս 2025 19:25
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

20 Հուլիս 2025 18:15
«Արդարությունն ու արդարադատությունը շուտով կվերականգնվեն»․ Սամվել Կարապետյանի ուղերձը

«Արդարությունն ու արդարադատությունը շուտով կվերականգնվեն»․ Սամվել Կարապետյանի ուղերձը

20 Հուլիս 2025 17:00
«Ամռան գիշեր»․ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա

«Ամռան գիշեր»․ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա

20 Հուլիս 2025 16:09
Քաղաքացիների կարծիքները եկեղեցու նկատմամբ իշխանության հարձակումների վերաբերյալ բացասական են․ ԶԼՄ

Էջմիածնի կենտրոնական հրապարակում պատրաստվեք մեծ հոգևոր հանդիպման․ Փաշինյան

20 Հուլիս 2025 15:14
«Ամերիկան պատերազմ է բերում», «միայն ԱՄՆ-ն կփրկի»․ քաղաքացիները՝ Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկելու առաջարկի մասին

«Ամերիկան պատերազմ է բերում», «միայն ԱՄՆ-ն կփրկի»․ քաղաքացիները՝ Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկելու առաջարկի մասին

20 Հուլիս 2025 14:18
Սաբոտաժի մեղադրանքն առանց ապացույցի՝ անբարոյականություն է. Ղազինյանը՝ Պետրոսյանի խոսքերի մասին
Իրավունք

Սաբոտաժի մեղադրանքն առանց ապացույցի՝ անբարոյականություն է. Ղազինյանը՝ Պետրոսյանի խոսքերի մասին

21 Հուլիս 2025 13:05

ԿարդալDetails
«Ռիբոկ» սպորտային ակումբում կատարվում են քննչական գործողություններ
Իրավունք

«Ռիբոկ» սպորտային ակումբում կատարվում են քննչական գործողություններ

21 Հուլիս 2025 12:59

Հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակում «Ռիբոկ» սպորտային ակումբում կատարվում են քննչական գործողություններ։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ