Ադրբեջանում՝ Շեքի-Օղուզ սահմանին, 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են ադրեջանական լրատվամիջոցները։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 08:31-ին՝ 17 կմ խորության վրա:
Նշվում է, որ երկրաշարժն էպիկենտրոնում զգացվել է 4 բալ, իսկ մոտակա բնակավայրերում՝ մինչև 3 բալ: