Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Իրանի դեսպանատուն՝ կապված Իրանի քաղաքացիների՝ Արցախ այցելելու հետ կապված։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Այխանա Հաջիզադեին։ Նրա խոսքով, նոտան ուղղված է «իրավիճակը պարզելու» համար, և Բաքվում սպասում են իրանական կողմի պատասխանին:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտարարել էին, թե իբր Ղարաբաղ է «ապօրինի մուտք գործել» Իրանի 14 քաղաքացի։
Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Թեհրանը ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ Իրանի համար անընդունելի է տարածաշրջանում սահմանների փոփոխությունը։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ Իրանը Հայաստանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը: