• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2025 07:36
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը նախապես ծրագրված է եղել․ ՀՀ ԱԳՆ

Արտաքին քաղաքական,
29 Հուլիս 2023 22:05
ShareShareShare
ԱԳՆ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձևի ընդունումը
telegram

Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգումը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Հարկ ենք համարում ընդգծել, որ ԿԽՄԿ նախապես կողմերին տրամադրում է տեղափոխվող հիվանդների ցուցակները և միայն համաձայնեցնելուց հետո է իրականացնում նրանց տեղափոխումը։ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից առևանգումից անմիջապես հետո՝ կեղծ նարատիվներով և մեղադրանքներով լի հաղորդագրության տարածումը ցույց է տալիս, որ այս գործողությունը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել։ Ավելին, հաղորդագրության մեջ հնչում է բացահայտ սպառնալիք նույն մոտեցումը ԼՂ այլ բնակիչների նկատմամբ ևս կիրառելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ադրբեջանի այս գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է. միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի և միտված է ամբողջությամբ արգելափակելու ԿԽՄԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այն պարագայում, երբ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը և առհասարակ խոչընդոտում է այլ մարդասիրական կազմակերպությունների մուտքը ԼՂ:

«Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանությունների այս գործողությունն իրենից ներկայացնում է երկրի նախագահի կողմից մայիսի 28-ին արված՝ «Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը ԼՂ հայերի համար դաս լինելու, նրանց՝ գլխիկոր ներկայանալու» հայտարարության և շարունակաբար հնչող սպառնալիքների ուղղակի իրականացում, որոնց մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է միջազգային գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել այդ և նմանօրինակ այլ հայտարարությունները։ Ադրբեջանի այս գործողությունն անմիջականորեն ի ցույց է դնում, որ Հայաստանի կողմից արդեն իսկ տևական ժամանակ բարձրաձայնվող էթնիկ զտումների վերաբերյալ ահազանգերն արտացոլում են առկա օրհասական վտանգների լրջությունը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ն շեշտել է, որ այս գործելակերպը ևս մեկ անգամ ի ցույց է դնում 44-օրյա պատերազմից հետո Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, ինչպես նաև ս.թ. մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված զինծառայողներին չվերադարձնելու, նրանց նկատմամբ շինծու դատավարությունների իրականացման հարցում ադրբեջանական կողմի փաստարկների սնանկությունը:

«Լաչինի միջանցքի ամբողջական փակմանը և ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումից հրաժարվելուն զուգահեռ իրականացվող այս ինքնիրավչությունը միտված է ԼՂ բնակչության ահաբեկմանը և ևս մեկ անգամ լուրջ կասկածի տակ է դնում միջազգային ներգրավածության բացակայության պարագայում ԼՂ ժողովրդի ոչ միայն նվազագույն իրավունքների ապահովման, այլև կյանքի իրավունքի իրացման հնարավորությունը»,- ընգծել է գերատեսչությունը:

ՀՀ ԱԳՆ-ն անընդունելի և դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից այսօր իրականացված հանցավոր գործողությունը և Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը:

«Ակնկալում ենք միջազգային հանրության միասնական և հստակ քայլերը, այդ թվում` առկա գործիքակազմի օգտագործումն՝ ուղղված Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժի վերականգնման, Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեության ապահովման և Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի ապահովման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել արցախցի 68-ամյա մի բնակչի, որը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ Տղամարդուն ձերբակալել են Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Դատախազությանը, տեղեկացրեցին Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է դստեր ներկայությամբ։

ՀՀ ԱԳՆ խոսնակը Վագիֆ Խաչատրյանի առևանգումը որակել է որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում։

telegram
Tags: АрменияԼաչինի միջանցքՀՀ ԱԳՆՎագիֆ Խաչատրյան

Առնչվող Նորություններ

Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

19 Հուլիս 2025 16:55

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և նրան պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, հայտնում...

«Զանգեզուրի միջանցքի» վարձակալությունից ԱՄՆ-ի տարեկան շահույթը կկազմի 50-100 միլիարդ դոլար․ Forbes

«Զանգեզուրի միջանցքի» վարձակալությունից ԱՄՆ-ի տարեկան շահույթը կկազմի 50-100 միլիարդ դոլար․ Forbes

18 Հուլիս 2025 18:30

Forbes-ի վերլուծաբան Գյունեյ Յըլդըզը խոսել է «Զանգեզուրի միջանցքն» ԱՄՆ-ի կողմից վարձակալելու իրական հեռանկարի մասին։ Ըստ հրապարակման՝ դա ԱՄՆ-ին կբերի միլիարդավոր...

Լեբեդևը բացառում է Հայաստանի դուրս գալն ԱՊՀ-ից

Լեբեդևը բացառում է Հայաստանի դուրս գալն ԱՊՀ-ից

18 Հուլիս 2025 17:53

Հայաստանի՝ ԱՊՀ կազմից դուրս գալու ցանկության վերաբերյալ որևէ ազդանշան չի նկատվել, այդ տարբերակը բացառվում է, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տնտեսական...

Բելգիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Բաքվին՝ ԼՂ-ում ագրեսիայի համար և կոչ է անում ազատ արձակել գերիներին

18 Հուլիս 2025 11:07

Բելգիայի Դաշնային խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայերի վրա, հաղորդում է Արդարության և...

ՌՀՄ ղեկավարը Փաշինյանին կոչ է արել հրաժարական տալ և հայտարարել եկեղեցու պաշտպանության համար համաժողով անցկացնելու մասին

ՌՀՄ ղեկավարը Փաշինյանին կոչ է արել հրաժարական տալ և հայտարարել եկեղեցու պաշտպանության համար համաժողով անցկացնելու մասին

17 Հուլիս 2025 16:03

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը մի շարք հայտարարություններ է արել Հայաստանում ստեղծված իրավիճակի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության...

Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ․ Փաշինյան

Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ․ Փաշինյան

16 Հուլիս 2025 19:36

Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպական միության անդամ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:...

Ավելին
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 28-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2025 07:30
Ջազմեն Լևոն Մալխասյանը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքին

Ջազմեն Լևոն Մալխասյանը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքին

21 Հուլիս 2025 00:29
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքի գումարած նիստի մասին

Գեղարքունիքի մարզում 2.4 մագնիտուդով երկրաշարժ տեղի է ունեցել

21 Հուլիս 2025 00:17
ՖԻԴԵ-ն Աղասի Ինանցին պարգևատրել է հատուկ հուշամեդալով

ՖԻԴԵ-ն Աղասի Ինանցին պարգևատրել է հատուկ հուշամեդալով

20 Հուլիս 2025 23:47
Որպես իրավաբան կասեմ՝ վեհարանը պետք է փակ լինի իրավապահների համար․ Վարդևանյան

Գործադիր իշխանության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի նկատմամբ ոտնձգության ցանկության մասին․ Արամ Վարդևանյան

20 Հուլիս 2025 23:28
Արփինե Սարգսյանը Աշտարակ քաղաքի նոր ոստիկանապետ է նշանակել

Արփինե Սարգսյանը Աշտարակ քաղաքի նոր ոստիկանապետ է նշանակել

20 Հուլիս 2025 22:47
Նիկոլ Փաշինյանը հայտնել է COP17 համաժողովի անցկացման օրերը

Նիկոլ Փաշինյանը հայտնել է COP17 համաժողովի անցկացման օրերը

20 Հուլիս 2025 22:10
Փորձագետներն Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են վերսկսել միջուկային բանակցությունները․ ԶԼՄ

20 Հուլիս 2025 21:28
Փաշինյանը ջանում է իրավական տրամաբանություն հաղորդել արդեն արված ու ծրագրվելիք ապօրինություններին․ Իգնատյան

«Այլընտրանք չի թողնում». Հայկ Իգնատյանը կոչ է արել պաշտպանել Վեհարանը և Կաթողիկոսին՝ Փաշինյանի կողմից հնարավոր հարձակման դեպքում

20 Հուլիս 2025 20:39
«Վաճառեք՝ ինչ ուզում եք, բայց ոչ ազգային արժեքը»․ Գալուստ Գյուլբենկյանի կյանքի 7 կանոնները՝ բարերարի հիշատակի 70-ամյակին

«Վաճառեք՝ ինչ ուզում եք, բայց ոչ ազգային արժեքը»․ Գալուստ Գյուլբենկյանի կյանքի 7 կանոնները՝ բարերարի հիշատակի 70-ամյակին

20 Հուլիս 2025 19:25
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

20 Հուլիս 2025 18:15
«Արդարությունն ու արդարադատությունը շուտով կվերականգնվեն»․ Սամվել Կարապետյանի ուղերձը

«Արդարությունն ու արդարադատությունը շուտով կվերականգնվեն»․ Սամվել Կարապետյանի ուղերձը

20 Հուլիս 2025 17:00
«Ամռան գիշեր»․ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա

«Ամռան գիշեր»․ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա

20 Հուլիս 2025 16:09
Քաղաքացիների կարծիքները եկեղեցու նկատմամբ իշխանության հարձակումների վերաբերյալ բացասական են․ ԶԼՄ

Պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման՝ Էջմիածնի կենտրոնական հրապարակում․ Փաշինյան

20 Հուլիս 2025 15:14
«Ամերիկան պատերազմ է բերում», «միայն ԱՄՆ-ն կփրկի»․ քաղաքացիները՝ Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկելու առաջարկի մասին

«Ամերիկան պատերազմ է բերում», «միայն ԱՄՆ-ն կփրկի»․ քաղաքացիները՝ Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկելու առաջարկի մասին

20 Հուլիս 2025 14:18
Սիրավեպի բացահայտում՝ մեծ էկրանին․ սկանդալից հետո Astronomer-ի տնօրենը հրաժարական է տվել

Սիրավեպի բացահայտում՝ մեծ էկրանին․ սկանդալից հետո Astronomer-ի տնօրենը հրաժարական է տվել

20 Հուլիս 2025 13:15
Երևանում ավտոմեքենա է պայթել, վարորդը ծայրահեղ ծանր վիճակում է․ ԶԼՄ

Երևանում ավտոմեքենա է պայթել, վարորդը ծայրահեղ ծանր վիճակում է․ ԶԼՄ

20 Հուլիս 2025 12:08
Սևանա լճում կորած համարվող քաղաքացիները հայտնաբերվել են

Սևանա լճում կորած համարվող քաղաքացիները հայտնաբերվել են

20 Հուլիս 2025 11:12
Տարադրամի փոխարժեքը ապրիլի 12-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2025 10:46
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2025 07:37
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 28-ին
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2025 07:30

Հուլիսի 21-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում՝ բարձր ջերմային...

ԿարդալDetails
Ջազմեն Լևոն Մալխասյանը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքին
Մշակույթ

Ջազմեն Լևոն Մալխասյանը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքին

21 Հուլիս 2025 00:29

Ջազմեն Լևոն Մալխասյանը և նրա խումբը հուլիսի 23-ին համերգ կտան Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տանիքին։ Երաժիշտները կնվագեն բաց երկնքի տակ՝...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ