• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Օգոստոս 2025 16:45
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Դեսպան Թրեյսիի ելույթը ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնակատարությանը

Արտաքին քաղաքական,
01 Հուլիս 2022 22:23
ShareShareShare
Դեսպան Թրեյսիի ելույթը ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնակատարությանը
telegram

Դեսպան Լին Թրեյսին ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ ելույթով է հանդես եկել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Մեծարգո փոխվարչապետ, հարգարժան հյուրեր, բարեկամներ, ամերիկացի հայրենակիցներ, անասելի ուրախ եմ ողջունել բոլորիդ մեր հուլիսչորսյան տոնակատարությանը։ Վերջին երեք տարվա ընթացքում մենք առաջին անգամ հնարավորություն ունենք տոնը առերես նշել։

Երախտագիտությանս խոսքն եմ ուզում ուղղել մեր հովանավորներին, որոնց աջակցությամբ տեղի է ունենում մեր այսօրվա ընդունելությունը։ Եվ շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում տեղի բոլոր բիզնեսներին և դեսպանության մեր անձնակազմին՝ այս միջոցառման հաջողության համար կատարած իրենց եռանդուն աշխատանքի համար։

Այսօր մենք տոնում են Միացյալ Նահանգների անկախության 246 տարին։

246 տարի առաջ, երբ Ամերիկան սկսեց ժողովրդավարության փորձարկումը, ոչ մի բան հստակ չէ։ Մենք հռչակեցինք մեր անկախությունը և հանդես եկանք մեր սկզբունքների, հավակնությունների և տեսլականի մասին համարձակ հայտարարությամբ։ Մենք նշեցինք․ «Այս ճշմարտություններն ինքնին ակնհայտ են․ բոլոր մարդիկ արարված են հավասար, և բոլորին Արարիչը օժտել է որոշակի անօտարելի իրավունքներով, որոնց թվում են` կյանքը, ազատությունը և երջանկության ձգտումը։ Այս իրավունքների ապահովման ու պաշտպանության համար մարդիկ ստեղծում են պետություն, որտեղ կառավարողների արդարացի իշխանությունը բխում է կառավարվողների համաձայնությունից»։

Սակայն ամերիկյան ժողովրդավարությունը չսկսվեց ու չավարտվեց այս հռչակագրով և մեր սահմանադրության ստեղծմամբ։ Մենք երկու պատերազմի միջով անցանք հանուն մեր անկախության և իսկ ստրկությանը վերջ դնելու համար անցանք քաղաքացիական պատերազմի բոհով։ Այդ ժամանակներից անցել է 150 տարի և ազատության և համահավասարության մեր ձգտումների ուղղությամբ առաջընթացը գրանցվել է երկար ու դժվարին պայքարի արդյունքում։ Եվ այն դեռ ավարտված չէ։ Միացյալ Նահանգներում մենք շարունակում ենք խորամուխ լինել մեր սահմանադրության իմաստին և կատարել մեր ընտրությունները՝ որպես քաղաքացի։ Ժողովրդավարությունը ստատիկ չէ։ Այն գործընթաց է, որը ենթադրում է հիմնարար սկզբունքների նկատմամբ հանձնառությունների շարունակական վերահաստատում։ Հարատևելու համար այն ջանքեր է պահանջում, այդպիսին է ժողովրդավարության բնույթը, իսկ երբեմն էլ կարող է թվալ, թե այն փխրուն է։ Ես սակայն որևէ կասկած չունեմ, որ մենք՝ ամերիկացիներս, շարունակելու ենք մեր ժողովրդավարությունը կատարելագործելու գործընթացը և հետամուտ ենք լինելու մեր պետական կառավարման հաստատությունների հաշվետվողականությանն ու բարեվարքությանը։

Այսօր մենք նաև տոնում ենք մեր երկու երկրների երկարամյա փոխգործակցությունը, այդ թվում՝ վերջին 30 տարիների փոխգործակցությունը անկախ Հայաստանի հետ։

Ինձ համար պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգներն այս հարուստ մշակութային ավանդույթներով երկրում և իմ աջակցությունը բերել Հայաստանի ժողովրդավարական ուղուն Հայաստանի համար այս մարտահրավերներով լեցուն ժամանակահատվածում։ Դա միայն իմ առաքելությունը չէր։ Փոխգործակցության ամուր կապերի հիմքը դրվեց Հայաստանում մեր առաջին դեսպան Հարի Գիլմորի օրոք՝ անկախությանը հաջորդած մութ, դժվարին ու անորոշություններով լեցուն առաջին տարիներին։ Նրանից հետո մենք 8 դեսպան ենք ունեցել Հայաստանում, որոնց ղեկավարության ներքո Հայաստանում գործել են մի շարք ամերիկյան պետական կառույցներ, որոնք բոլորն էլ այս 30 տարիների ընթացքում աշխատել են աջակցելու խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա կերտելու հայ ժողովրդի ձգտումների կենսագործման ուղղությամբ։ Ես երախտապարտ եմ նախորդ դեսպաններին և դեսպանությունում երկար տարիներ աշխատող տեղացի աշխատակիցներին, որոնք հայ-ամերիկյան հարաբերությունների երեսնամյակին նվիրված մեր ֆեյսբուքյան պատմաշարում ներկայացնում են իրենց հիշողությունները տարբեր տարիների փոխգործակցության վերաբերյալ։ Իսկ դեսպան Գիլմորի մասին վերջերս իր հիշողություններ էր կիսել նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Մեր փոխգործակցության դաշտն ընդգրկում է ժողովրդավարական հաստատությունները, քաղաքացիական հասարակությունը, ազատ և արդարացի լրագրությունը, տնտեսական աճը, էներգետիկ բազմազանեցումը, ներառական կրթությունը, առողջապահական ծառայությունների բարելավումը, ջրի հասանելիության մեծացումը, անվտանգային համագործակցությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, փոխանակման ծրագրերը և մարդասիրական նախաձեռնությունները։ Մենք գործակցել ենք հայ մարդկանց հետ՝ կառավարությունում և կառավարությունից դուրս, մեր դիրքորոշումները կիսող դիվանագետների և միջազգային կառույցների հետ և ԱՄՆ քաղաքացիների, մասնավորապես՝ հպարտ ամերիկահայերի հետ։ Այս համագործակցության ակունքներում ընդհանուր արժեքներ ունենալու գիտակցումն է։ Այս փոխգործակցության ուժն է, որ օգնել է մեզ ապահովել այն նշանակալի առաջընթացը, որի ականատեսն ենք եղել Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում։

Եվ վերջում թույլ տվեք ավարտեմ նախագահ Ջոն Ֆ․ Քենեդու խոսքերով․ նա մի առիթով ասել է․ «Փոխգործակցությունը, ոչ թե իրավիճակ է, այլ գործընթաց, շարունակական գործընթաց, որն աճում ու ամրապնդվում է, երբ մենք լծվում ենք ընդհանուր անելիքներին»։ Լիահույս եմ, որ հաջորդ 30 ու ավել տարիներին, հետամուտ լինելով մեր երկրների խաղաղ, ժողովրդավար ու բարեկեցիկ ապագայի կերտման մեր ընդհանուր տեսլականին, բոլորս մեր փոխգործակցության շարունակական ամրապնդմանն ու հզորացմանը ականատեսն ենք լինելու։

Շնորհավորում եմ բոլորին Անկախության տոնի առթիվ։

Շնորհակալություն»։

telegram
Tags: Լին ԹրեյսիՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Առնչվող Նորություններ

Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի, «Զանգեզուրի միջանցքը» չպետք է լինի բանակցությունների առարկա․ Օսկանյան

Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի, «Զանգեզուրի միջանցքը» չպետք է լինի բանակցությունների առարկա․ Օսկանյան

01 Օգոստոս 2025 14:56

Բոլոր տրամաբանությամբ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» այլևս չպետք է լինի բանակցությունների առարկա, առավել ևս՝ գոյաբանական սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը, գրել է...

Կախա Կալաձեն արդեն երրորդ անգամ առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

Կախա Կալաձեն արդեն երրորդ անգամ առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

01 Օգոստոս 2025 12:17

Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի կուսակցության կողմից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Կախա Կալաձեն արդեն երրորդ անգամ, հայտնում է Kavkaz-uzel-ը: Կալաձեի...

ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել. վարչապետի խոսնակ

ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել. վարչապետի խոսնակ

31 Հուլիս 2025 11:36

ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել, հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նման կերպ նա մեկնաբանել է...

Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի Մատենադարանում. Կոստանյան

Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի Մատենադարանում. Կոստանյան

30 Հուլիս 2025 22:16

Հայաստանը համաձայնության է եկել Պաղեստինի հետ, և Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում, հայտարարել է ՀՀ...

Կոստանյանը Պաղեստինի հայ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները

Կոստանյանը Պաղեստինի հայ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները

30 Հուլիս 2025 20:57

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Պաղեստինի ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում և...

Փորձագետը մեկնաբանել է Սյունիքով անցնող ճանապարհի վերաբերյալ ԱՄՆ նախաձեռնությունը և Մոսկվայի ու Բաքվի միջև հակամարտությունը

Փորձագետը մեկնաբանել է Սյունիքով անցնող ճանապարհի վերաբերյալ ԱՄՆ նախաձեռնությունը և Մոսկվայի ու Բաքվի միջև հակամարտությունը

29 Հուլիս 2025 23:29

Հետխորհրդային տիեզերքի փորձագետ Կիրիլ Կրիվոշեևն Armenia Today-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Սյունիքով...

Ավելին
  • Լուրեր
Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

03 Օգոստոս 2025 16:27
Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

03 Օգոստոս 2025 14:56
ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 14:02
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

03 Օգոստոս 2025 12:52
Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

03 Օգոստոս 2025 11:28
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

03 Օգոստոս 2025 10:18
Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

03 Օգոստոս 2025 09:30
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 3-ին

03 Օգոստոս 2025 07:37
Ֆրանսիան օդային ճանապարհով մարդասիրական օգնություն է հասցրել Գազա

Հինգ երկրից հումանիտար օգնության 90 փաթեթ է հասցվել Գազա

02 Օգոստոս 2025 23:43
Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 23:03
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 8-ին

Հայաստանի մի շարք շրջաններում առավելագույն ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել

02 Օգոստոս 2025 22:23
Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի պայմանագիրը համարում է Իսրայելի հետ համաձայնագրին Ադրբեջանի միանալու պայման․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 21:17
ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ձերբակալվել է

02 Օգոստոս 2025 20:31
Սփյուռքի համախմբում և Հայկական հարցի առաջ մղում. Պողոս Նուբար Փաշայի ներդրումը հայ ժողովրդի ճակատագրում՝ բարեգործի 174-ամյակի առթիվ

Սփյուռքի համախմբում և Հայկական հարցի առաջ մղում. Պողոս Նուբար Փաշայի ներդրումը հայ ժողովրդի ճակատագրում՝ բարեգործի 174-ամյակի առթիվ

02 Օգոստոս 2025 19:48
Հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել լեգենդար Անդրեա Բոչելիի և Պլասիդո Դոմինգոյի հետ

Հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել լեգենդար Անդրեա Բոչելիի և Պլասիդո Դոմինգոյի հետ

02 Օգոստոս 2025 18:29
Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

02 Օգոստոս 2025 17:47
Կարեն Կարագուլյանին նկատել են Բրեդ Փիթի հետ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակության նկարահանումներին

Կարեն Կարագուլյանին նկատել են Բրեդ Փիթի հետ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակության նկարահանումներին

02 Օգոստոս 2025 17:24
Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր
Հասարակություն

Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

03 Օգոստոս 2025 16:27

Եմենի հարավային Աբյան նահանգի ափերի մոտ Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել, ինչի հետևանքով ավելի քան 20 մարդ զոհվել է,...

ԿարդալDetails
Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ
Հասարակություն

Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

03 Օգոստոս 2025 14:56

Սևանա լճում այսօր 16-ամյա տղա է խեղդվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ ջրային վաշտի պարեկները նավակով և սկուտեռով քաղաքացիների...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ