Չինաստանը դարձել է Հայաստանի առանցքային առևտրային գործընկերներից մեկը, Պեկինում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին։
«Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, իսկ այս տարվա առաջին չորս ամիսներին աճը կազմել է 58 տոկոս, ինչը հազվադեպ ցուցանիշ է Չինաստանի գործընկերների շրջանում և խոսում է մեր համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժի մասին։ Չինաստանի ներդրումները ձեր երկրում ևս ողջունելի են»,- ասել է Յին։
Միրզոյանը նշել է, որ 2024 թվականին տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 700 միլիոն ԱՄՆ դոլարով։ Նա հավելել է, որ իր այցն ու բանակցությունները լավ հնարավորություն են՝ բացահայտելու նոր հորիզոններ, տեսնելու, թե ինչպես կարող ենք ամրապնդել և ընդլայնել տնտեսական կապերը։
2024թ․ սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Չինաստանի միջև գործարկվել էր ուղիղ չվերթ։