Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Անթիլիասում հանդիպել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուդակովի հետ, հայտնում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, Միջին Արևելքում տիրող իրադրությունը, ինչպես նաև հայ և ռուս եկեղեցիների փոխհարաբերությունները։
Հանդիպմանը ներկա էր նաև Լիբանանի ու Սիրիայի ռուսական համայնքի առաջնորդ հայր Ֆիլիպը։