• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
18 Հունիս 2025 12:46
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստորագրելու գաղափար կա․ Միրզոյան

Արտաքին քաղաքական, Քաղաքականություն,
17 Ապրիլ 2025 12:14
ShareShareShare
Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստորագրելու գաղափար կա․ Միրզոյան
telegram

Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստորագրելու գաղափար կա, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրման տեղին, գիտեք՝ դա էական չէ: Մի քանի այլ մայրաքաղաք առաջարկում են իրենց ծառայությունները, չեմ բացառում որևէ բան: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը»,- ասել է Միրզոյանը։

Նա հստակեցրել է, որ ադրբեջանցի գործընկերներին ստորագրման արարողության տեղը և ժամկետը որոշելու առաջարկ են արել, սակայն Բաքուն գտնում է, որ Երևանը պետք է կատարի որոշ հավելյալ քայլեր, որպեսզի պայմանագրի ստորագրումը հնարավոր դառնա։ Միրզոյանի խոսքով՝ օրինակներից մեկը ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություններ անելու և Անկախության հռչակագիրը հանելու մասին Ադրբեջանի պահանջն է։

Միրզոյանը նաև հայտնել է, որ խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ մեխանիզմ՝ հանձնաժողով, որը կհետևի պայմանագրի կատարմանը։

«Հանձնաժողովը պետք է զբաղվի բոլոր այն հնարավոր դժվարություններով և անհարթություններով, որոնք կարող են և, ամենայն հավանականությամբ, կարձանագրվեն գործընթացի ընթացքում։ Այլ կերպ ասած՝ մենք ձևավորում ենք գործիքակազմ այդ մարտահրավերները կառավարելու նպատակով»,- հավելել է նախարարը։

Միրզոյանը, սակայն, թուրքական ԶԼՄ-ներին ասել է, որ հայկական կողմն Ադրբեջանի՝ խաղաղություն կառուցելու պատրաստակամության շուրջ մտահոգություններ ունի, որը նախարարը կապել է վերջին շրջանում Բաքվի հռետորաբանության և գործողությունների հետ։ Նա չի բացառել էսկալացիան։

«Խնդիրն այն է, որ երբեմն մենք ունենում ենք այն զգացումը, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։ Թե ինչ հաշվարկներից ելնելով՝ չեմ կարող ասել, բայց մենք իսկապես մտահոգություն ունենք, որ նրանք չեն ցանկանում ավարտին հասցնել կարգավորումը, չեն ցանկանում ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ավելին, մենք պարբերաբար ականատես ենք լինում լարվածության նոր դրսևորումների ինչպես Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ, այնպես էլ իրավիճակի իրական զարգացման առումով, ինչը, ցավոք, կարող է հանգեցնել նաև գետնի վրա էսկալացիայի»,- ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ՝ նախարարը հավելել է, որ «ՀՀ կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը լիարժեք աջակցություն ունի հայ հասարակության կողմից»։

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դրանք կարող են դրական ազդել հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։

«Եթե կարողանանք լիարժեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, այն միանշանակ ու անկասկած դրական ազդեցություն կունենա նաև հայ-ադրբեջանական կարգավորման վրա։ Կարո՞ղ է Թուրքիան դրական դեր խաղալ։ Անկասկած՝ այո»,- թուրք լրագրողի հարցին ի պատասխան նշել է Միրզոյանը։

Թուրք լրագրողները մեջբերել են Փաշինյանի հայտարարությունը, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Հարցին, թե Ցեղասպանության հարցն այլևս լարվածության աղբյուր չի՞ լինի Թուրքիայի և Հայաստանի միջև, Միրզոյանը մատնանշել է դեպի ապագա կենտրոնանալու կարևորությունը։

«Ամենայն հավանականությամբ, առաջ գնալու համար պետք է մի քիչ ավելի շատ քաջություն, մի քիչ ավելի շատ ըմբռնում և մի փոքր ավելի շատ կենտրոնացում և հավատ ապագայի նկատմամբ: Մենք նախընտրում ենք ապագան։ Դա պետք է անենք համատեղ։ Գիտեք, ես մենակ չեմ կարող դա անել։ Իմ թուրք գործընկերն էլ մենակ չի կարող։ Ոչ ոք մենակ չի կարող։ Բայց միասին կարող ենք հիշել պատմությունը և, միևնույն ժամանակ, առաջ շարժվել ու կառուցել ավելի լավ ապագա։ Ես այսօր կրկին ու կրկին կրկնում եմ այս միտքը. սա ընտրության հարց է, ի՞նչ ենք մենք ընտրում»,- ընդգծել է նա։

Ապրիլի 12-ին Միրզոյանը դիվանագիտական ֆորումի շրջանակում բանակցություններ էր վարել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և ելույթ ունեցել Ադրբեջանի ու Վրաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կազմակերպված պանելային քննարկմանը։

telegram
Tags: Անթալիայի դիվանագիտական ֆորումԱրարատ Միրզոյանխաղաղության պայմանագիր

Առնչվող Նորություններ

Բաքվին տված խոսումների համատեքստում էլ կարելի է դիտարկել եկեղեցու թիրախավորումը․ Գալստյան

Բաքվին տված խոսումների համատեքստում էլ կարելի է դիտարկել եկեղեցու թիրախավորումը․ Գալստյան

18 Հունիս 2025 12:46

ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար եկեղեցին ընդամենը ծխածածկույթ է․ Փաշինյան

ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար եկեղեցին ընդամենը ծխածածկույթ է․ Փաշինյան

18 Հունիս 2025 12:31

«Տաշիր Պիցցան» արձագանքել է իր աղցաններում հայտնաբերված խախտումների մասին ՍԱՏՄ հաղորդագրությանը

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Տաշիր Պիցցա»-ի սննդի կետերից մեկի գործունեությունը

18 Հունիս 2025 12:17

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Տաշիր Պիցցա»-ի՝ Երևանի Մաշտոցի 50 հասցեում գործող մասնաճյուղի գործունեությունը, հայտնել են մտեսչական մարմնից։ Ըստ հրապարակման՝ այս պահին...

Թող ոչ ոքի լեզուն չպտտվի, ամենակոշտ միջոցները կձեռնարկեմ․ Փաշինյանը՝ Կարապետյանի հայտարարությունների մասին

Թող ոչ ոքի լեզուն չպտտվի, ամենակոշտ միջոցները կձեռնարկեմ․ Փաշինյանը՝ Կարապետյանի հայտարարությունների մասին

18 Հունիս 2025 12:14

ԱԱԾ տնօրենը չէր կարող հրաժարվել իմ որևէ հանձնարարությունը կատարելուց․ Փաշինյան

ԱԱԾ տնօրենը չէր կարող հրաժարվել իմ որևէ հանձնարարությունը կատարելուց․ Փաշինյան

18 Հունիս 2025 12:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը (ուղիղ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը (ուղիղ)

18 Հունիս 2025 11:50

Ավելին
  • Լուրեր
Բաքվին տված խոսումների համատեքստում էլ կարելի է դիտարկել եկեղեցու թիրախավորումը․ Գալստյան

Բաքվին տված խոսումների համատեքստում էլ կարելի է դիտարկել եկեղեցու թիրախավորումը․ Գալստյան

18 Հունիս 2025 12:46
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար. փաստաբաններ

18 Հունիս 2025 12:43
ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար եկեղեցին ընդամենը ծխածածկույթ է․ Փաշինյան

ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար եկեղեցին ընդամենը ծխածածկույթ է․ Փաշինյան

18 Հունիս 2025 12:31
«Տաշիր Պիցցան» արձագանքել է իր աղցաններում հայտնաբերված խախտումների մասին ՍԱՏՄ հաղորդագրությանը

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Տաշիր Պիցցա»-ի սննդի կետերից մեկի գործունեությունը

18 Հունիս 2025 12:17
Թող ոչ ոքի լեզուն չպտտվի, ամենակոշտ միջոցները կձեռնարկեմ․ Փաշինյանը՝ Կարապետյանի հայտարարությունների մասին

Թող ոչ ոքի լեզուն չպտտվի, ամենակոշտ միջոցները կձեռնարկեմ․ Փաշինյանը՝ Կարապետյանի հայտարարությունների մասին

18 Հունիս 2025 12:14
ԱԱԾ տնօրենը չէր կարող հրաժարվել իմ որևէ հանձնարարությունը կատարելուց․ Փաշինյան

ԱԱԾ տնօրենը չէր կարող հրաժարվել իմ որևէ հանձնարարությունը կատարելուց․ Փաշինյան

18 Հունիս 2025 12:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը (ուղիղ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը (ուղիղ)

18 Հունիս 2025 11:50

Առաջին եռամսյակում գրանցվել է 5,2% տնտեսական աճ՝ շարունակելով հաստատուն վերելքը․ Պապոյան

18 Հունիս 2025 11:50
Սամվել Կարապետյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե (ուղիղ)

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե (ուղիղ)

18 Հունիս 2025 11:47
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

18 Հունիս 2025 11:41
Հայաստանի Հանրապետությունը պետական կրոն չունի․ ՔՊ պատգամավոր

Հայաստանի Հանրապետությունը պետական կրոն չունի․ ՔՊ պատգամավոր

18 Հունիս 2025 11:32
Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ․ Փաշինյան

Հասունացել է պահը, երբ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի․ Փաշինյան

18 Հունիս 2025 11:12
Մարդու իրավունքների պաշտպանության ՄԿ-ն Կարապետյանի հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Մարդու իրավունքների պաշտպանության ՄԿ-ն Կարապետյանի հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

18 Հունիս 2025 11:08
ՔՊ վարչությունում որոշվել է ստուգել մարզերի բնակիչների նախընտրական տրամադրությունները․ ԶԼՄ

Շուրջ 50 ՔՊ ներկայացուցիչ է ինքնառաջադրվել վարչության անդամ լինելու համար․ ԶԼՄ

18 Հունիս 2025 10:26
Ութերորդ գումարման խորհրդարանի իններորդ նստաշրջանի նիստը (ուղիղ)

Ութերորդ գումարման խորհրդարանի իններորդ նստաշրջանի նիստը (ուղիղ)

18 Հունիս 2025 10:01
Սամվել Կարապետյանը չէր կարող անտարբեր մնալ եկեղեցու նկատմամբ գործողություններին. Կարեն Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել

Սամվել Կարապետյանը չէր կարող անտարբեր մնալ եկեղեցու նկատմամբ գործողություններին. Կարեն Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել

18 Հունիս 2025 09:56

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 18-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

18 Հունիս 2025 09:47
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հունիս 2025 09:36
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

18 Հունիս 2025 09:30
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է

Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է

18 Հունիս 2025 09:17
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 18-ին

18 Հունիս 2025 07:47
Սամվել Կարապետյանը ՆԳՆ գլխավոր վարչությունում է

Սամվել Կարապետյանը ՆԳՆ գլխավոր վարչությունում է

18 Հունիս 2025 04:21
Ես մեր եկեղեցու և ժողովրդի կողքին եմ, ամեն ինչ լավ է լինելու․ Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ոստիկանության բաժին

Ես մեր եկեղեցու և ժողովրդի կողքին եմ, ամեն ինչ լավ է լինելու․ Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ոստիկանության բաժին

18 Հունիս 2025 03:11
Իրավապահները պատրաստվում են Կարապետյանի նկատմամբ հատուկ գործողություններ իրականացնել առավոտյան ժամը 4-ից հետո․ ԶԼՄ

Իրավապահները պատրաստվում են Կարապետյանի նկատմամբ հատուկ գործողություններ իրականացնել առավոտյան ժամը 4-ից հետո․ ԶԼՄ

18 Հունիս 2025 01:27
ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի ԵՄ կողմնորոշվելու փորձերը կարող են լուրջ տնտեսական հետևանքների հանգեցնել. Կարապետյան

«Հայաստան» խմբակցությունը և ՀՀԿ-ն դատապարտել են Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունները

18 Հունիս 2025 00:07
Մի արեք, ճանապարհը բացեք․ ոստիկանները փորձում են Սամվել Կարապետյանի տան դիմացից հեռացնել բեռնատարը

Մի արեք, ճանապարհը բացեք․ ոստիկանները փորձում են Սամվել Կարապետյանի տան դիմացից հեռացնել բեռնատարը

17 Հունիս 2025 23:24
Թրամփը դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներից անօրինական ներգաղթյալների արտաքսման կոչ է արել

Վաշինգտոնը դիտարկում է Իրանին հարվածելու հնարավորությունը և կործանիչներ տեղափոխում Մերձավոր Արևելք. ԶԼՄ

17 Հունիս 2025 22:41
«Ուզում էին մասկի-շոու անել»․ Կարապետյանը մեկնաբանել է իր տան խուզարկությունը

«Ուզում էին մասկի-շոու անել»․ Կարապետյանը մեկնաբանել է իր տան խուզարկությունը

17 Հունիս 2025 21:56
Մարիա Զախարովան արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ քննադատությանը Մեդինսկու՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ

Մոսկվայում ուշադիր հետևում են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

17 Հունիս 2025 21:23
Հանգի՛ստ, առանց էմոցիաների․ ոստիկանները՝ Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ

Հանգի՛ստ, առանց էմոցիաների․ ոստիկանները՝ Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ

17 Հունիս 2025 21:06
Բաքվին տված խոսումների համատեքստում էլ կարելի է դիտարկել եկեղեցու թիրախավորումը․ Գալստյան
Քաղաքականություն

Բաքվին տված խոսումների համատեքստում էլ կարելի է դիտարկել եկեղեցու թիրախավորումը․ Գալստյան

18 Հունիս 2025 12:46

ԿարդալDetails
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան
Իրավունք

Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար. փաստաբաններ

18 Հունիս 2025 12:43

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար, Քննչական կոմիտեի շենքի դիմաց լրագրողներին...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ