Բրիտանական կառավարությունը չի խստացնում ՀՀ այցելությունների պայմանները, հակառակը՝ մեղմացում կա Հայաստանի նկատմամբ արվող ռեկոմենդացիաների, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով բրիտանացի հետախույզների նախազգուշացումը՝ զերծ մնալ Հայաստանի և Ադրբեջանի արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա որևէ ուղևորությունից։
«Հայ-ամերիկյան փաստաթղթի ստորագրումից հետո մտա Facebook, մի կեսն ասում էր՝ փրկվեցինք, վերջ, ինչը, իհարկե, քիչ աղերս ունի իրականության հետ, մյուս կեսն էլ ասում էր՝ այս ինչ ստից թուղթ է, ամեն ինչ բարեհաջող կերպով «պրավալ» տված նախկին պաշտոնյան նույնիսկ ասում էր՝ անփայլ փաստաթուղթ է, մի կեսն էլ ասում էր՝ հեսա մեզ Մոսկվան և Թեհրանը կպատժեն: Պետք է հիասթափեցնեմ ձեզ, որովհետև այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները»,- ասել է նա և նկատել, որ իրականում՝ մեղմացում կա Հայաստանի նկատմամբ արվող ռեկոմենդացիաների մասին:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեկնաբանել էր բրիտանական կառավարության նախազգուշացում։ Նա սարկազմով նշել էր, որ բրիտանացի գիտնականները և հետախույզները չգիտեն, որ «աշխարհի ամենաապահով տեղը Կիրանցի ժեշտի ցանկապատն է»։