• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Օգոստոս 2025 14:57
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի հայաթափումը համաձայնեցրել են ԵՄ-ում, ԱՄՆ-ում և ՌԴ-ում․ Արտակ Բեգլարյան

Հայաստան, Քաղաքականություն,
20 Փետրվար 2024 18:18
ShareShareShare
Արտակ Բեգլարյանն Ալիևին առաջարկում է դելիմիտացիա անել նաև Արցախի սահմանները
telegram

Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի հայաթափումը համաձայնեցրել են ԵՄ-ում, ԱՄՆ-ում և ՌԴ-ում, յուրաքանչյուր գերտերության հետ իրենց շահերին համապատասխան են բանակցել, «Ազատությանը» հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Մենք չենք տեսնում, որ ամերիկյան վարչակազմը որևէ էական պատժամիջոց կիրառի Ադրբեջանի հանդեպ։ Նաև այս է պատճառը, որ, ըստ իս, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ԵՄ-ում, ԱՄՆ-ում և ՌԴ-ում Արցախի հայաթափումը համաձայնեցված է եղել»,- ասել է Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան որոշակի գործողություններ են կատարել այդ նպատակին հասնելու համար։

«Որոշ դեպքերում՝ փաստի առաջ են կանգնեցրել, բայց ես տպավորություն ունեմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ինչ-որ ձևով կանաչ լույս են ստացել և ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ։ Այլապես՝ մենք կտեսնեինք, որ Ալիևը որևէ գին է վճարում, իսկ Ալիևը որևէ գին չի վճարում»,- ասել է նախկին պետնախարարը։

Բեգլարյանը նշել է, որ ԱՄՆ կատարած այցի ժամանակ Կոնգրեսից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում դրական ազդակներ են ստացել, ինչը, սակայն, բավարար չէ։

«Հայաստանում պետք է հետևողական աշխատենք։ Հետևողական պետք է աշխատեն և՛ արցախցիները, և՛ ՀՀ, և՛ Սփյուռքի կազմակերպությունները, և, առաջին հերթին, ՀՀ իշխանությունները, որպեսզի հասնենք պատժամիջոցների»,- հավելել է Բեգլարյանը։

Արցախի նախկին ՄԻՊ-ը նշել է, որ որևէ արցախցու չգիտի, ով ցանկանում է վերադառնալ Արցախ՝ նախկին երաշխիքների հիման վրա: Նա պարզաբանել է, որ խոսքը ռուս խաղաղապահների նույն գործող երաշխիքների մասին է:

«Կարծում ենք՝ դա որևէ արդյունավետություն չի կարող ունենալ, արդեն տեսել ենք, որ արդյունավետ չէ: Այստեղ շատ մեծ գործոն է եղել նաև այն, որ Արցախի անվտանգության կամ ագրեսիան ու շրջափակումը կանխելու շուրջ ռուս-արևմտյան կոնսենսուս չի եղել: Հակառակը՝ և՛ ռուսական կողմից, և՛ արևմտյան կողմից մեր հարցը դիտարկվել է որոշ չափով նաև իրար դեմ մրցակցելու կամ հակամարտության պրիզմայով»,- ասել է նա՝ հավելելով, որ նաև դրա համար ենք կորցրել Արցախը:

Բեգլարյանը նշել է, որ գլխավոր հարցը՝ ավելի մեծ պրիզման, ՀՀ-ի աշխարհաքաղաքական կուրսն է, Ադրբեջանի հետ հարաբերությունները, ՌԴ-ի ու Արևմուտքի հետ հարաբերությունների հարցերը և այս տեսանկյունից՝ Արցախի վերաբերյալ այն անընդունելի դիրքորոշումը, որ ՀՀ-ն Արցախն ընդունեց Ադրբեջանի կազմում: Սա է, ըստ Բեգլարյանի, եղել ՌԴ-ի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի անգործության պատճառը:

«Խաղաղապահները ձախողել են, նրանք իրենց պարտականությունները պետք է կատարեին, բայց դա չի նշանակում, թե միայն ռուսական կողմն է պատասխանատու»,- ասել է նա և հավելել, որ ինչ-որ չափով նաև ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են պատասխանատու Ադրբեջանի վրա չազդելու համար:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։

telegram
Tags: Արտակ ԲեգլարյանԱրցախՆախկին պետնախարար

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 3-ին

03 Օգոստոս 2025 07:37

Հայաստանի մարզերում օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5...

Փաշինյանը և Խաչատուրյանը համաձայնության են եկել ընտրարշավին նախագահի մասնակցության հարցում․ ԶԼՄ

Փաշինյանը և Խաչատուրյանը համաձայնության են եկել ընտրարշավին նախագահի մասնակցության հարցում․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 13:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը համաձայնության են եկել Խաչատուրյանի խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցության հարցում, հայտնում է «Ժողովուրդ» թերթը՝...

ԶԼՄ-ն հայտնել է նոր կառավարչի օրոք ՀԷՑ-ի մասնաճյուղերի ղեկավարի պաշտոնում մնալու «նախապայմանը»

ԶԼՄ-ն հայտնել է նոր կառավարչի օրոք ՀԷՑ-ի մասնաճյուղերի ղեկավարի պաշտոնում մնալու «նախապայմանը»

02 Օգոստոս 2025 10:59

ՀՀ բոլոր քաղաքներում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մասնաճյուղերի ղեկավարներին հանձնարարվել է գրել հրաժարականի դիմումներ՝ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնած կրճատումների...

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 2-ին

02 Օգոստոս 2025 07:33

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում օգոստոսի 2-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Քոչարյանը մեկնաբանել է իշխանությունների գործողությունները Կարապետյանի նկատմամբ և եկեղեցու դեմ արշավը

Քոչարյանը մեկնաբանել է իշխանությունների գործողությունները Կարապետյանի նկատմամբ և եկեղեցու դեմ արշավը

01 Օգոստոս 2025 23:47

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իշխանությունների գործողությունները «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի դեմ,...

Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը՝ վերականգնվելու․ Կարապետյանի ուղերձը

Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը՝ վերականգնվելու․ Կարապետյանի ուղերձը

01 Օգոստոս 2025 23:30

Ավելին
  • Լուրեր
Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

03 Օգոստոս 2025 14:56
ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 14:02
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

03 Օգոստոս 2025 12:52
Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

03 Օգոստոս 2025 11:28
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

03 Օգոստոս 2025 10:18
Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

03 Օգոստոս 2025 09:30
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 3-ին

03 Օգոստոս 2025 07:37
Ֆրանսիան օդային ճանապարհով մարդասիրական օգնություն է հասցրել Գազա

Հինգ երկրից հումանիտար օգնության 90 փաթեթ է հասցվել Գազա

02 Օգոստոս 2025 23:43
Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 23:03
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 8-ին

Հայաստանի մի շարք շրջաններում առավելագույն ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել

02 Օգոստոս 2025 22:23
Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի պայմանագիրը համարում է Իսրայելի հետ համաձայնագրին Ադրբեջանի միանալու պայման․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 21:17
ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ձերբակալվել է

02 Օգոստոս 2025 20:31
Սփյուռքի համախմբում և Հայկական հարցի առաջ մղում. Պողոս Նուբար Փաշայի ներդրումը հայ ժողովրդի ճակատագրում՝ բարեգործի 174-ամյակի առթիվ

Սփյուռքի համախմբում և Հայկական հարցի առաջ մղում. Պողոս Նուբար Փաշայի ներդրումը հայ ժողովրդի ճակատագրում՝ բարեգործի 174-ամյակի առթիվ

02 Օգոստոս 2025 19:48
Հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել լեգենդար Անդրեա Բոչելիի և Պլասիդո Դոմինգոյի հետ

Հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել լեգենդար Անդրեա Բոչելիի և Պլասիդո Դոմինգոյի հետ

02 Օգոստոս 2025 18:29
Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

02 Օգոստոս 2025 17:47
Կարեն Կարագուլյանին նկատել են Բրեդ Փիթի հետ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակության նկարահանումներին

Կարեն Կարագուլյանին նկատել են Բրեդ Փիթի հետ՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակության նկարահանումներին

02 Օգոստոս 2025 17:24
«Գազպրոմը» հայտարարել է Հայաստան գազի մատակարարումը դադարեցնելու մասին

Պաշտոնապես մեկնարկել է ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա

02 Օգոստոս 2025 16:34
Ամբողջովին արդարացված է 7 միլիոն դոլարի հատկացումը Լոպեսի համերգի համար. Փամբուխչյան

Ամբողջովին արդարացված է 7 միլիոն դոլարի հատկացումը Լոպեսի համերգի համար. Փամբուխչյան

02 Օգոստոս 2025 15:53
Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին. ԶԼՄ

Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին. ԶԼՄ

02 Օգոստոս 2025 15:18
«Բոյկոտում էի», «հիասթափված եմ», «քարտով հարմար է»․ քաղաքացիները՝ տրանսպորտի թղթային կտրոնների չեղարկման մասին

«Բոյկոտում էի», «հիասթափված եմ», «քարտով հարմար է»․ քաղաքացիները՝ տրանսպորտի թղթային կտրոնների չեղարկման մասին

02 Օգոստոս 2025 15:05
Արեգակի վրա մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 15 բռնկում

Արեգակի վրա մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 15 բռնկում

02 Օգոստոս 2025 15:00
Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ
Հասարակություն

Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

03 Օգոստոս 2025 14:56

Սևանա լճում այսօր 16-ամյա տղա է խեղդվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ ջրային վաշտի պարեկները նավակով և սկուտեռով քաղաքացիների...

ԿարդալDetails
ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել
Աշխարհում

ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 14:02

ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են մոլեգնում, հայտնում է 93.RU։ Բնական աղետները սպառնում են ափամերձ շրջաններում բնակվող մարդկանց։ Նշվում է, որ...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ