այաստան ժամանեցին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Ալեքսանդր Լուկաշենկոյին և Սոորոնբայ Ժեենբեկովին դիմավորեցին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը։
Նիստի աշխատանքներին կմասնակցեն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով, իսկ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:
Մոսկվան արձագանքել է Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանը
Օկուպացված Ստեփանակերտում հայազգի նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդումը խիստ քննադատության է արժանացել Ռուսաստանում: Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը...