• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
31 Հուլիս 2025 20:25
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Մամուլի տեսություն․ ՔՊ-ականները Մեղրիում փարթի են արել, Դիլիջանում անարխիա է

Հասարակություն, Քաղաքականություն,
15 Հուլիս 2022 09:22
ShareShareShare
Մամուլի տեսություն․ ՔՊ-ում ընդդիմությունից վրեժխնդիր կլինեն, իսկ դատախազությունում ճամպրուկային տրամադրություններ են
telegram

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովից պահանջում է լիազորությունների ընդլայնում, որով հասանելիություն կլինի բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին, ընդ որում՝ առանց դատարանի որոշման։ Օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բանկային գաղտնիքի մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքներում։ Գործող օրենսդրական կարգավորումներով՝ հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկը հարկային մարմնին կարող է տրամադրել միայն դատարանի որոշման հիման վրա։ Համակարգում դժգոհություններ կան, որ ՊԵԿ-ի այս նկրտումները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, կարգելակեն ներդրումների հոսքը երկիր, կխորացնեն տնտեսվարողների ու ֆիզիկական անձանց առանց այդ էլ անկայուն վստահությունը պետական կառույցների ու բանկերի նկատմամբ»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ-կիրակի օրերին Սյունիքի մարզ այցելած ՔՊ-ականներն այնպիսի փարթի են արել Մեղրի համայնքում, որի մասին մինչ օրս մարզում խոսում են։ Մասնավորապես, ականատեսները պատմում են, որ ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Արմեն Խաչատրյանն այնքան են գինովցել «Մերսի» սրճարանում, որ անհանգստացրել են կողքի սեղանների այցելուներին, մոտեցել-կենացներ են ասել, տափակ հումորներ արել։ Մինչեւ որ այցելուները սրճարանի ղեկավարությանը դժգոհել են ու խնդրել, որ պատգամավորներին զսպեն։ Հիշեցնենք, որ շաբաթ-կիրակի օրերին Կապանում եւ Մեղրիում ՔՊ խորհուրդներ էին ընտրում, մարզ էին մեկնել ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ, ինչպես նաեւ՝ պաշտպանության նախարար Պապիկյանը»:

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» խմբագրություն են ահազանգել մի խումբ դիլիջանցիներ, որոնք ասում են, որ. «Դիլիջանի մանկապատանեկան մարզադպրոցն անօրինական կարգով` 15 օրով վերածել են «լագերի», իսկ գումարները վերցրել է դպրոցի տնօրենը` Գարիկ Բաղդասարյանը, ով փողերը, ըստ երեւույթին, կիսում է համայնքապետի հետ: «Տեր տիրական չկա, ով ինչ ուզում, անում է այստեղ: Ու ոչ ոք չի ուզում խոսել, վախենում են: Մի խոսքով՝ Դիլիջանում անարխիա է»,-ասաց մեր խմբագրություն զանգահարած բնակչուհին, ում անունը հասկանալի պատճառներով չենք նշում: Այս մտահոգությունների հետ կապված՝ դեռ կփորձենք պարզել պատկան իշխանական օղակների կարծիքը: Բայց, անկեղծ ասած, հույս չկա, որ հստակ բան կասեն»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապանյան կրքերը չեն հանդարտվում: Օրաթերթին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզկենտրոնում այժմ էլ բժշկական կենտրոնի տնօրեն նշանակելու համար են իշխանավորները ներքին պայքար մղում՝ փորձելով մեկը մյուսին ապացուցել, որ հենց իր խոսքն է անցնելու: Այսպես, տեղեկացանք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն է շահագրգռված, որ ընկերը՝ Ասատուր Ասատրյանը, ԲԿ-ի տնօրեն դառնա: Նրա հետ այդ հարցում համակարծիք է առողջապահության երբեմնի նախարար, այժմյան պատգամավոր Արսեն Թորոսյանը: Դանիելյանն օրաթերթի հետ զրույցում չհերքեց, որ Ասատրյանն իր ընկերն է, բայց ընդգծեց՝ տնօրեն նշանակելու հարցը նախեւառաջ ոլորտից գլուխ հանողների տիրույթում է: Նույն հարցը փորձեցինք նաեւ Գեղարքունիքի փոքրիկ գյուղի գյուղապետի պաշտոնից թռիչքաձեւ աճով միանգամից Սյունիքի մարզպետ նշանակված Ռոբերտ Ղուկասյանին ուղղել ու Կապանի ԲԿ-ի տնօրենի ընտրության մասով նաեւ նրա տեսակետը լսել: Նա, սակայն, որ մոտ մեկ ամիս առաջ մեզ հետ զրույցում խոստացել էր արձագանքել մեր զանգերին ու ցանկացած պարագայում մեկնաբանությամբ հանդես գալ, արհամարհեց մեր թե՛ զանգերը, թե՛ հաղորդագրությունները»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ օրենքի պահանջով ԱԺ խորհրդի արտահերթ նիստ գումարվեց, որի օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին մանդատից զրկելու հարցն էր դրված։ ՔՊ-ական մեծամասնությունը պետք է որոշեր՝ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով դիմե՞լ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ։ Օրենքը պահանջում է, որ նիստին ներկայանան այն պատգամավորները, որոնց հարցը քննվելու է, եթե չեն ներկայանում, նիստը հետաձգվում է մեկ շաբաթով, ապա երկրորդ անգամ քննարկվում է նրանց բացակայությամբ։ Ընդդիմադիրները երեկ չէին ներկայացել նիստին, ուստի այս հարցը կքննարկվի 1 շաբաթ հետո։ Սակայն իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ն, ըստ ամենայնի, ընդդիմության հարցով որոշում չի կայացնի, չնայած խմբակցությունում կա ռադիկալ թեւ, որը պահանջում է առնվազն 10-15 պատգամավորի զրկել մանդատից»։

telegram
Tags: ԹերթերՄամուլ

Առնչվող Նորություններ

«Մինչև հիմա ամեն 30 րոպեն մեկ հետցնցում է». երկրաշարժի պահին ծնունդ ընդունած հայ բժիշկը հարցազրույց է տվել Armenia Today-ին

«Մինչև հիմա ամեն 30 րոպեն մեկ հետցնցում է». երկրաշարժի պահին ծնունդ ընդունած հայ բժիշկը հարցազրույց է տվել Armenia Today-ին

31 Հուլիս 2025 18:31

Մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը, որը ծնունդ է ընդունել 14-ամյա աղջնակի մոտ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, Armenia Today-ին տված բացառիկ հարցազրույցում...

Մոսկվան արձագանքել է Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանը

Մոսկվան արձագանքել է Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանը

31 Հուլիս 2025 18:30

Օկուպացված Ստեփանակերտում հայազգի նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդումը խիստ քննադատության է արժանացել Ռուսաստանում: Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը...

Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օգոստոսի 2-ից կարող են 3 ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում

Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օգոստոսի 2-ից կարող են 3 ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում

31 Հուլիս 2025 17:56

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ունեցող անձը Հայաստան մուտք գործելու պահից սկսած երեք ամիս կարող է տրանսպորտային միջոց վարել...

Թղթային տոմսերի վերացումը Երևանում՝ օգոստոսի 1-ից. քաղաքապետարանի պարզաբանումը

Թղթային տոմսերի վերացումը Երևանում՝ օգոստոսի 1-ից. քաղաքապետարանի պարզաբանումը

31 Հուլիս 2025 17:52

Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է թղթային մեկանգամյա տոմսերի՝ շրջանառությունից հանելը՝ պնդելով, որ մյուս վճարային գործիքները չեն սահմանափակի ուղևորներին։ Armenia Today-ի հարցմանն...

Հեծանվային ենթակառուցվածքները՝ ՀՀ-ում. քաղաքապետարանը և ՏԿԵՆ-ը՝ հնարավոր ծրագրերի մասին

Հեծանվային ենթակառուցվածքները՝ ՀՀ-ում. քաղաքապետարանը և ՏԿԵՆ-ը՝ հնարավոր ծրագրերի մասին

31 Հուլիս 2025 17:37

Երևանի քաղաքապետարանի ներկայիս աշխատանքային ծրագրերում հեծանվային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ գործող ծրագրեր առկա չեն, սակայն միջազգային գործընկերների հետ ներկայումս քննարկվում է...

«Լաստ պանրատուն» իրացման կետում հայտնաբերվել է 200 կգ-ից ավելի վտանգավոր կաթնամթերք

«Լաստ պանրատուն» իրացման կետում հայտնաբերվել է 200 կգ-ից ավելի վտանգավոր կաթնամթերք

31 Հուլիս 2025 16:00

«Լաստ պանրատուն» իրացման կետում հայտնաբերվել է 200 կգ-ից ավելի վտանգավոր կաթնամթերք, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Նշվում է,...

Ավելին
  • Լուրեր
Սարգիս Սարգսյանը դարձել է Սահմանափակ կարողություններով անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն

Սարգիս Սարգսյանը դարձել է Սահմանափակ կարողություններով անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն

31 Հուլիս 2025 20:20
Որոշում կայացնելու ժամանակն է․ Իրանի ԱԳ նախարար

Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է ավիահարվածների համար և երկխոսության վերսկսման նախապայման առաջ քաշել

31 Հուլիս 2025 19:53
Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարաններն ԱՄՆ ճնշման ներքո հրաժարվում են ռուսական նավթից

Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարաններն ԱՄՆ ճնշման ներքո հրաժարվում են ռուսական նավթից

31 Հուլիս 2025 19:14
«Մինչև հիմա ամեն 30 րոպեն մեկ հետցնցում է». երկրաշարժի պահին ծնունդ ընդունած հայ բժիշկը հարցազրույց է տվել Armenia Today-ին

«Մինչև հիմա ամեն 30 րոպեն մեկ հետցնցում է». երկրաշարժի պահին ծնունդ ընդունած հայ բժիշկը հարցազրույց է տվել Armenia Today-ին

31 Հուլիս 2025 18:31
Մոսկվան արձագանքել է Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանը

Մոսկվան արձագանքել է Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանը

31 Հուլիս 2025 18:30
Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օգոստոսի 2-ից կարող են 3 ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում

Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օգոստոսի 2-ից կարող են 3 ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում

31 Հուլիս 2025 17:56
Թղթային տոմսերի վերացումը Երևանում՝ օգոստոսի 1-ից. քաղաքապետարանի պարզաբանումը

Թղթային տոմսերի վերացումը Երևանում՝ օգոստոսի 1-ից. քաղաքապետարանի պարզաբանումը

31 Հուլիս 2025 17:52
Հեծանվային ենթակառուցվածքները՝ ՀՀ-ում. քաղաքապետարանը և ՏԿԵՆ-ը՝ հնարավոր ծրագրերի մասին

Հեծանվային ենթակառուցվածքները՝ ՀՀ-ում. քաղաքապետարանը և ՏԿԵՆ-ը՝ հնարավոր ծրագրերի մասին

31 Հուլիս 2025 17:37
Գրիգոր Ղազարյանը՝ ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

Գրիգոր Ղազարյանը՝ ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

31 Հուլիս 2025 16:48
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 31-ին՝ ըստ ԿԲ տվյալների

31 Հուլիս 2025 16:18
«Լաստ պանրատուն» իրացման կետում հայտնաբերվել է 200 կգ-ից ավելի վտանգավոր կաթնամթերք

«Լաստ պանրատուն» իրացման կետում հայտնաբերվել է 200 կգ-ից ավելի վտանգավոր կաթնամթերք

31 Հուլիս 2025 16:00
Լիտվայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով

Լիտվայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով

31 Հուլիս 2025 15:37
Մայր Աթոռում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Մայր Աթոռում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

31 Հուլիս 2025 14:57
Գերմանիան դատավճիռ է կայացրել «ադրբեջանական գործով»

Գերմանիան դատավճիռ է կայացրել «ադրբեջանական գործով»

31 Հուլիս 2025 14:53
Սաուդյան Արաբիայում ատրակցիոնի ընկնելու հետևանքով տուժել է 23 մարդ

Սաուդյան Արաբիայում ատրակցիոնի ընկնելու հետևանքով տուժել է 23 մարդ

31 Հուլիս 2025 14:42
Թուրքիան հայտարարել է օկուպացված Արցախում հյուպատոսություն բացելու մտադրության մասին և ՀՀ հետ սահմանը բացելու պայմաններ առաջադրել

Թուրքիան հայտարարել է օկուպացված Արցախում հյուպատոսություն բացելու մտադրության մասին և ՀՀ հետ սահմանը բացելու պայմաններ առաջադրել

31 Հուլիս 2025 14:08
ՀՀ-ում ամենօրյա ռեժիմով թիրախավորվում են անկախ պաշտոնատար անձինք․ ՄԻՊ

ՀՀ-ում ամենօրյա ռեժիմով թիրախավորվում են անկախ պաշտոնատար անձինք․ ՄԻՊ

31 Հուլիս 2025 13:50
Հանրային ծառայությունների ոլորտում ՀՀ-ում լուրջ բարեփոխումների կարիք կա․ ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում

Հանրային ծառայությունների ոլորտում ՀՀ-ում լուրջ բարեփոխումների կարիք կա․ ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում

31 Հուլիս 2025 13:22
Ինչո՞ւ են առողջական խնդիրներ ունեցող տղային տարել բանակ․ ՄԻՊ պարզաբանումը

Ինչո՞ւ են առողջական խնդիրներ ունեցող տղային տարել բանակ․ ՄԻՊ պարզաբանումը

31 Հուլիս 2025 13:15
Գոհար Հարությունյանը Ֆրանսիայում անցկացվող հրաձգության Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ

Գոհար Հարությունյանը Ֆրանսիայում անցկացվող հրաձգության Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ

31 Հուլիս 2025 13:14
Ջենիֆեր Լոպեսը Երևանում համերգով հանդես է գալու Սնուփ Դոգի փոխարեն. կառավարությունը փոխեց որոշումը

Ջենիֆեր Լոպեսը Երևանում համերգով հանդես է գալու Սնուփ Դոգի փոխարեն. կառավարությունը փոխեց որոշումը

31 Հուլիս 2025 13:04
ՆԳ վարչությունում նշանակվելուց առաջ աշխատողը պետք է անցնի բարեվարքության ուսումնասիրություն․ նախարար

ՆԳ վարչությունում նշանակվելուց առաջ աշխատողը պետք է անցնի բարեվարքության ուսումնասիրություն․ նախարար

31 Հուլիս 2025 12:21
Հայաստան-Ռուսաստան առանց մուտքի արտոնագրի մասին համաձայնագրում կատարվել են փոփոխություններ

Հայաստան-Ռուսաստան առանց մուտքի արտոնագրի մասին համաձայնագրում կատարվել են փոփոխություններ

31 Հուլիս 2025 12:09
Պետք է շատ հոգատար լինենք մեր ապրանքի ռեպուտացիայի նկատմամբ․ Մհեր Գրիգորյան

Պետք է շատ հոգատար լինենք մեր ապրանքի ռեպուտացիայի նկատմամբ․ Մհեր Գրիգորյան

31 Հուլիս 2025 12:03
Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

31 Հուլիս 2025 11:59
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է «Արտահանման խթանման 2025-2030 թվականի ռազմավարությունը»

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է «Արտահանման խթանման 2025-2030 թվականի ռազմավարությունը»

31 Հուլիս 2025 11:58
ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել. վարչապետի խոսնակ

ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը չի կարող արտապատվիրակվել. վարչապետի խոսնակ

31 Հուլիս 2025 11:36
Ոստիկանության գվարդիան հակաահաբեկչական գործողությունների համար հատուկ տեխնիկա կունենա

Ոստիկանության գվարդիան հակաահաբեկչական գործողությունների համար հատուկ տեխնիկա կունենա

31 Հուլիս 2025 11:18
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

31 Հուլիս 2025 11:10
Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

31 Հուլիս 2025 10:57
Սարգիս Սարգսյանը դարձել է Սահմանափակ կարողություններով անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն
Սպորտ

Սարգիս Սարգսյանը դարձել է Սահմանափակ կարողություններով անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն

31 Հուլիս 2025 20:20

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 2025 թվականի Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն, հայտնում...

ԿարդալDetails
Որոշում կայացնելու ժամանակն է․ Իրանի ԱԳ նախարար
Տարածաշրջան

Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է ավիահարվածների համար և երկխոսության վերսկսման նախապայման առաջ քաշել

31 Հուլիս 2025 19:53

Իրանն ԱՄՆ-ից պահանջել է փոխհատուցել իր միջուկային ենթակառուցվածքներին վերջերս հասցված վնասը, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ