• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Օգոստոս 2025 20:49
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հակակոռուպցիոն դատարանի որոշումը կապված է Արա Աբրահամյանի գործունեության հետ. «Սոգլասիե-Արմենիա» ընկերություն

Իրավունք, Տնտեսություն, Քաղաքականություն,
29 Հուլիս 2025 13:19
ShareShareShare
Հակակոռուպցիոն դատարանի որոշումը կապված է Արա Աբրահամյանի գործունեության հետ. «Սոգլասիե-Արմենիա» ընկերություն
telegram

Ռուսաստանի հայերի միության նախագահ, ռուսաստանաբնակ գործարար Արա Աբրահամյանի հետ ասոցացվող «Սոգլասիե-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը մամուլի հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն դատարանի որոշմանը` դադարեցնել ընկերության սեփականության իրավունքը նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող չկառուցապատված հողամասի նկատմամբ և անվավեր ճանաչել այդ իրավունքի պետական գրանցումը։

Ընկերությունից ընդգծել են, որ վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, և որ ընկերությունը պատրաստվում է սահմանված ժամկետում բողոքարկել այն համապատասխան ատյաններում։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նույն դատավորը՝ նմանատիպ իրավական հարցերի պայմաններում, մերժել է դատախազության հայցը հարակից տարածքի վերաբերյալ, որի «սեփականատերն իշխանամերձ ընկերություն է»։ Թե որ ընկերության մասին է խոսքը, հաղորդագրությունում չի նշվում։

Ընկերությունը համարում է, որ դատական այս որոշումը պայմանավորված է Աբրահամյանի գործունեությամբ, որի հետ ասոցացվում է «Սոգլասիե-Արմենիա»-ն։

Աբրահամյանը հատկապես վերջին ամիսներին հանդես էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատող կոշտ հայտարարություններով։ Նա, մասնավորապես, դատապարտել էր ինչպես «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի, այնպես էլ արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանի և Բագրատ Գալստանյանի կալանավորումը, ինչպես նաև Փաշինյանի արշավը Վեհափառի դեմ։

Մամուլի հաղորդագրությունում «Սոգլասիե-Արմենիա» ընկերությունը պնդում է, որ հանդիսանալով «օտար ներդրող»՝ կատարել և շարունակում է կատարել անհրաժեշտ շինարարական աշխատանքները, իսկ «դրանց ձգձգումների և խոչընդոտների պատասխանը պետք է փնտրել վարչական մարմինների վարքագծում»։

«Ցավոք, Հակակոռուպցիոն դատարանն ամբողջությամբ անտեսել է վերը նշված օբյեկտիվ հանգամանքները և առանց բավարար իրավական հիմքերի՝ ընտրել է սեփականազրկման կամայական ճանապարհը»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ «Սոգլասիե-Արմենիա»-ի՝ դատարանի հիմնավորումները չեն համապատասխանում ոչ միայն Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների պահանջներին, այլև հակասում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին։

telegram
Tags: Արա ԱբրահամյանՀակակոռուպցիանՍոգլասիե-Արմենիա

Առնչվող Նորություններ

Փաշինյանը և Խաչատուրյանը համաձայնության են եկել ընտրարշավին նախագահի մասնակցության հարցում․ ԶԼՄ

Փաշինյանը և Խաչատուրյանը համաձայնության են եկել ընտրարշավին նախագահի մասնակցության հարցում․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 13:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը համաձայնության են եկել Խաչատուրյանի խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցության հարցում, հայտնում է «Ժողովուրդ» թերթը՝...

ԶԼՄ-ն հայտնել է նոր կառավարչի օրոք ՀԷՑ-ի մասնաճյուղերի ղեկավարի պաշտոնում մնալու «նախապայմանը»

ԶԼՄ-ն հայտնել է նոր կառավարչի օրոք ՀԷՑ-ի մասնաճյուղերի ղեկավարի պաշտոնում մնալու «նախապայմանը»

02 Օգոստոս 2025 10:59

ՀՀ բոլոր քաղաքներում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մասնաճյուղերի ղեկավարներին հանձնարարվել է գրել հրաժարականի դիմումներ՝ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնած կրճատումների...

Տարադրամի փոխարժեքը օգոստոսի 2-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը օգոստոսի 2-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

02 Օգոստոս 2025 10:27

Հայաստանի առևտրային բանկերը օգոստոսի 2-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,17 դրամ միջին գնով, վաճառում՝ 386,29 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:Ռուսական...

ՌԴ փոխվարչապետը մեկնաբանել է Մեղրիով անցնող ճանապարհի միջոցով Հայաստանի մասնակցությունը «Հյուսիս-Հարավ» նախագծին

Օվերչուկը հայտնել է Վերին Լարսի անցակետով Հայաստան հացահատիկ տեղափոխելու լրացուցիչ միջոցառումների մասին

02 Օգոստոս 2025 00:27

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ Վերին Լարսի անցակետով հացահատիկով բեռնված...

Քոչարյանը մեկնաբանել է իշխանությունների գործողությունները Կարապետյանի նկատմամբ և եկեղեցու դեմ արշավը

Քոչարյանը մեկնաբանել է իշխանությունների գործողությունները Կարապետյանի նկատմամբ և եկեղեցու դեմ արշավը

01 Օգոստոս 2025 23:47

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իշխանությունների գործողությունները «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի դեմ,...

Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը՝ վերականգնվելու․ Կարապետյանի ուղերձը

Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը՝ վերականգնվելու․ Կարապետյանի ուղերձը

01 Օգոստոս 2025 23:30

Ավելին
  • Լուրեր
Մեկ օրում արեգակի վրա երկու հզոր բռնկում է տեղի ունեցել

Արևի վրա մեկուկես ամսվա ընթացքում ամենաուժեղ բռնկումն է տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 20:09
Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց

Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց

03 Օգոստոս 2025 19:11
Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

03 Օգոստոս 2025 17:30
Դամասկոսը և քրդական կոալիցիան մեղադրել են միմյանց Սիրիայի հյուսիսում հրետակոծության մեջ

Դամասկոսը և քրդական կոալիցիան մեղադրել են միմյանց Սիրիայի հյուսիսում հրետակոծության մեջ

03 Օգոստոս 2025 16:53
Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

03 Օգոստոս 2025 16:27
Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

03 Օգոստոս 2025 14:56
ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 14:02
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

03 Օգոստոս 2025 12:52
Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

03 Օգոստոս 2025 11:28
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

03 Օգոստոս 2025 10:18
Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

03 Օգոստոս 2025 09:30
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 3-ին

03 Օգոստոս 2025 07:37
Ֆրանսիան օդային ճանապարհով մարդասիրական օգնություն է հասցրել Գազա

Հինգ երկրից հումանիտար օգնության 90 փաթեթ է հասցվել Գազա

02 Օգոստոս 2025 23:43
Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 23:03
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 8-ին

Հայաստանի մի շարք շրջաններում առավելագույն ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել

02 Օգոստոս 2025 22:23
Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի պայմանագիրը համարում է Իսրայելի հետ համաձայնագրին Ադրբեջանի միանալու պայման․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 21:17
Մեկ օրում արեգակի վրա երկու հզոր բռնկում է տեղի ունեցել
Աշխարհում

Արևի վրա մեկուկես ամսվա ընթացքում ամենաուժեղ բռնկումն է տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 20:09

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության (M դասի) բռնկում, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին։...

ԿարդալDetails
Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց
Հասարակություն

Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց

03 Օգոստոս 2025 19:11

Իրաքի Շանգալ եզդիաբնակ մարզում 2014 թվականի այս օրը՝ օգոստոսի 3-ին, իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻԼԻՊ) կողմից սանձազերծված արյունալի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ