«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել է Երևանում կայանալիք երթի մասին՝ երկրում տիրող անարդարությունների և անօրինականությունների դեմ:
Մասնավորապես, նա քաղաքացիներին կոչ է արել հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-ին, հավաքվել Երևանի Մաշտոցի պողոտայի Սիզնս (Մալիբու) այգու մոտ: Կարապետյանը հավելել էր, որ այնտեղից ակցիայի մասնակիցները կշարժվեն դեպի «ապօրինի կալանքի» տակ գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավայր։
«Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն։ Միացե՛ք։ Ձեր ձայնը կարևոր է»,- գրել էր նա։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:
Կարդացեք նաև՝



























