Կալանավորվել է ակտիվիստ Արսեն Ղազարյանը, հայտնել է «Սրբազան պայքարը»։
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ դատարանն ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեղադրանքով 15 մարդու է կալանավորել։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում։ Այն հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա, որն ըստ կայքի «Հեղաշրջման պլան» էր։ Քննչական կոմիտեն հայտնել էր գործողությունների մասին։
Իրավապահներն, ընդհանուր առմամբ, 17 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Նրանցից 15-ի նկատմամբ դատարանը կիրառել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով։