Սպիտակցի Հայկոյի որդին` Հրաչյա Ղևոնդյանը, 1 մեկ տարի անց արդարացվել է, հայտնել են Ղևոնդյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը։
Ղևոնդյանը ձերբակալվել էր 2024 թվականի մայիսի 22-ին, հաջորդ օրը նա դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հրապարակել էր ձայնագրություն, որտեղ, ըստ ՔԿ-ի, Ղևոնդյանը խոսում էր «կառավարության, Ազգային ժողովի, ՆԳՆ ոստիկանության շենքերը գրավելու» մտադրության մասին։ ՔԿ-ից հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ 15 տարի ժամկետով):