ВДНХ-ի (Մոսկվայի ամենամեծ ցուցահանդեսային համալիրը) թիվ 59 տաղավարում հրդեհը բռնկվել է կարճ միացման պատճառով, հայտնում «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ցուցահանդեսի պաշտոնական կայքին։
«Երկուշաբթի՝ տեխնիկական օրը, թիվ 59 տաղավարում ցուցադրության պլանային աշխատանքներ էին իրականացվում, աշխատանքի ընթացքում տեղի է ունեցել կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ, անվտանգության բոլոր համակարգերն աշխատել են ինչպես սպասվում էր։ Հրդեհը բռնկվել է առաջին հարկում, սակայն արագ մարվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրդեհի մակերեսը կազմել է 20 քմ։