Բիզնես-ջեթն տագնապի ազդանշան է տվել Երևանից Մոսկվա թռիչքից մի քանի րոպե անց։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Flightradar24 ծառայությունը:
Hawker 800 A բիզնես-Ջեթը ժամը 18:40-ին դուրս է եկել Երևանի օդանավակայանից և մի քանի րոպե անց Ադրբեջանի տարածքով թռչելիս ահազանգ է հնչեցրել, որի կոդը նշանակում է վթար կամ այլ արտակարգ իրավիճակ։
Նա շարունակում է թռիչքը, վայրէջքը նախատեսված է Վնուկովոյում՝ Մոսկվայի ժամանակով 21:52-ին: Տագնապի ազդանշանը տալու պատճառը դեռ հայտնի չէ, տեղեկություններ չկան նաև այն մասին, թե ով է գտնվում օդանավում, որը նախատեսված է 8 մարդու համար: