«Լադանիվա» խումբը Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում՝ Jako երգով, հայտնում է մրցույթի YouTube ալիքը։
Երգի կոմպոզիտորներն ու խոսքերի հեղինակներն են խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը և մուլտիգործիքավորող Լուի Թոմասը։
«Եվրատեսիլն» այս տարի տեղի կունենա Շվեդիայի Մալմո քաղաքում։ Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին։
Մարտի 9-ին հայտնել էինք, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում կներկայացնի «Լադանիվա» խումբը։
Մոսկվան արձագանքել է Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանը
Օկուպացված Ստեփանակերտում հայազգի նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդումը խիստ քննադատության է արժանացել Ռուսաստանում: Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը...