ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու համար ԱԺ-ում շրջանառության մեջ դրված ընդդիմության նախաձեռնությունը հավանաբար կտապալվի, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ Քոչարյանը հասցրել է այս օրերի ընթացքում թիմի ներսում համախոհներ ձեռք բերել և համոզել նրանց, որ իր դեմ դուրս չգան և Էթիկայի հանձնաժողով չձևավորեն:
«Թեև նա նախօրեին խնդրել էր հետաձգել իրեն վերաբերող հարցի քննարկումը ՔՊ խմբակցության ձևաչափով` պատճառաբանելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կխոսի, բայց, իրականում, նա վարչապետի հետ զրույց չի ունեցել, պարզապես իրեն ժամանակ էր պետք, որ երիտասարդ պատգամավորներին համոզի չզոհաբերել իրեն»,- գրել է լրատվականը:
Մարտի 20-ի ճեպազրույցի ժամանակ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից պահանջել էր հեռու կանգնել և «մաքրել շուրթերը»։ Մարտի 26-ին Փաշինյանին էին փոխանցել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու պահանջով նամակ, որն ստորագրել էր 161 լրագրող։ Մարտի 27-ին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել էր Ազգային ժողովում լրագրողների ակցիան բռնությամբ ընդհատելը։
Մամուլը գրել էր, որ լրագրողի նկատմամբ իր կոպիտ վերաբերմունքի քննադատությունից հետո Քոչարյանը մեկուսացել է ՔՊ գործընկերներից։