Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցչի՝ Միխայիլ Շվիդկոյի հետ քննարկել է կրթության , գիտության, մշակույթի ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ծրագրերը, հայտնել է փոխվարչապետի աշխատակազմը։
Զրուցակիցները անդրադարձել են երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումներին:
Կողմերը նաև հաստատել են փոխադարձ շահագրգռվածությունը գործընկերության հետագա խորացման հարցում և համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամություն հայտնել: