Մայիսի 10-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է տնային կալանքի տակ ապօրինաբար գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանին, հայտնել է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը։
Կաթողիկոսն իր օրհնությունն է տվել Կարապետյանին և բարեմաղթել տոկունությամբ ու հավատով դիմագրավել առկա դժվարություններն ու փորձությունները։
Կաթողիկոսը նաև վստահություն է հայտնել, որ Կարապետյանը, հակառակ դժվարությունների, պետք է շարունակի իր գործունեությունը հանուն հայրենիքի։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, ապրիլի 17-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը, ապրիլի 30-ին մերժել այն վերացնելու և վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։
























