Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում»,- հավելել են ՊՆ-ից։
ՊՆ-ն այս հայտարարությամբ է հանդես եկել՝ հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում։
Մարտի 25-ին News.am-ը գրել էր, որ Սյունիքի սահմանամերձ գյուղերում արդեն հինգ օր է՝ կրակոցներ են լսվում։